Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամ առաջադրելու համար իր լիազորությունների շրջանակում կրկին ձեւավորել է մրցութային հանձնաժողով, որն արդեն քննում է դիմում ներկայացրած թեկնածուներին։ Արդյունքները կամփոփվեն ամսվա վերջին, որից հետո Արմեն Սարգսյանը կներկայացնի կա՛մ այդ հանձնաժողովի հավանությանն արժանացած թեկնածուին, կա՛մ իր թեկնածուին։
Մամուլում կրկին տեղեկություններ կան, որ Վահե Գրիգորյանը, որին անցած գումարման ԱԺ-ն, Արմեն Սարգսյանի ներկայացմամբ, հավանության չարժանացրեց, կրկին առաջադրվելու հավակնություններ ունի, նրա խնդիրը ոչ միայն ՍԴ անդամ դառնալն է, այլ այնուհետ՝ նախագահ։ Իրավաբանական հանրույթն ակնկալում է, որ Արմեն Սարգսյանը չի գնա այդ քայլին եւ նորից չի ներկայացնի Վահե Գրիգորյանին, որովհետեւ Սահմանադրությունը հստակ է ասում, որ եթե ներկայացված թեկնածուն չի ընտրվում, ապա ներկայացվում է նորը, իսկ նորը, հին թեկնածուն չէ։
Սահմանադրական իրավունքն էլ ասում է, որ նույն մարդու թեկնածությունն առաջադրելը հակասում է պետական մարմինների՝ միմյանց հարգելու սկզբունքին, այսինքն, եթե Արմեն Սարգսյանը նորից առաջադրի հին թեկնածուին, կնշանակի չի հարգում ԱԺ ընդունած որոշումը, կապ չունի, թե որ պատգամավորներն են տապալել ընտրությունը, խոսքքը ինստիտուտի մասին է: Տեղեկություններ կան, որ Վահե Գրիգորյանից բացի եւս երկու թեկնածու կա: Ընդ որում նրանցից մեկը ՍԴ անդամի փայլուն հավակնորդ է: Խոսքը Գոռ Հովհաննիսյանի մասին է, ով Հագենի համալսարանի գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ է:
Նա արդեն դիմել է Արմեն Սարգսյանին՝ իր թեկնածությունը ներկայացնելու հարցով։ Հովհաննիսյանն ունի 5 համալսարանական կրթություն: Մյուս թեկնածուն Մարտին Մանուկյանն է, փաստաբան: Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրելու օրենսդրությամբ նախատեսված ժամկետները վաղուց են լրացել, Արմեն Սարգսյանը երրորդ անգամն է փորձելու օգտվել իր իրավունքից եւ թեկնածու առաջադրել, առաջին թեկնածուն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանն էր՝ Կոստանյանի կուրսեցին, 2-րդը՝ Վահե Գրիգորյանը, իսկ ով կլինի 3-րդը, պարզ կդառնա առաջիկայում:
Անի Սահակյան
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը