Փաշինյանին վերադարձրեցին Կազան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության ու Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած ելույթի հետ կապված բազմաթիվ գնահատականներ են հնչել ու էլի կհնչեն։ Եթե մի կողմ դնենք քնարերգությունը, ապա պետք է արձանագրել, որ վերադառնում ենք կազանյան գործընթաց, ինչին իր համաձայնությունը տվեց Փաշինյանը։ Համանախագահների հայտարարության մեջ հստակ նշված է, թե որ ժամանակահատվածում տեղի ունեցած գործընթացները պետք է հիմք ընդունել բանակցային սեղանի վրա՝ 2009–2012թթ.։ Պատմական լիկբեզ, բայց ոչ Ալիևից Ուշադրությո՛ւն դարձրեք։ Համանախագահների հայտարարության մեջ չի խոսվում 2009–ից առաջ տեղի ունեցածի մասին, քանզի 2009–ից առաջ լրիվ այլ պատկեր էր։ Մինչև 2008 թվականը մեզ հաջողվել էր 1997–ի տխրահռչակ «փուլային» տարբերակից դուրս գալ (այդ տարբերակով Արցախը հայտնվում էր Ադրբեջանի կազմում) և օրակարգային դարձնել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման հարցը, որն արդեն ընդունվում էր միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից։ Այդ ընթացքում թույլ չտրվեց որևէ ռազմական գործողություն։ Այսինքն՝ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, որը որակվել էր որպես «պատերազմի կուսակցություն», իրականում պահպանեց խաղաղություն և դրան զուգահեռ՝ տնտեսական աննախադեպ ու մինչև հիմա չգերազանացված աճ գրանցեց, ինչպես նաև փոխեց Արցախի բանակցային գործընթացի փիլիսոփայությունը՝ հօգուտ Հայաստանի ու Արցախի։ 1998–ից հետո տեղի ունեցող զարգացումները բերեցին այն բանին, որ 2007–2008–ին Ադրբեջանն ընդամենը կռիվ էր տալիս, որպեսզի Արցախի կարգավիճակի որոշման վերջնական հանրաքվեն տեղի ունենա ոչ թե 10, այլ գոնե 15 կամ 20 տարի անց։ Ադրբեջանի լկտիացման փուլը 2009–ից սկսած՝ Ադրբեջանն արդեն կարծրացրեց իր մոտեցումները և չընդունեց անգամ Արցախի ինքնորոշման գաղափարը, և դա էր պատճառը, որ 2009–ից հետո համանախագահողների առաջարկներում հանրաքվեի գաղափարը լղոզվեց, իսկ դրա անցկացման ժամկետները դարձան անորոշ. ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես արձանագրում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող ռազմաքաղաքական հաշվեկշռի փոփոխությունն ի վնաս Հայաստանի։ 2009–2012թթ. ընթացքում տեղի ունեցած ամենանշանակալի բանակցային իրադարձությունը տեղի է ունեցել Կազանում՝ Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև – Դմիտրի Մեդվեդև եռակողմ ձևաչափով։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Կազանում։ Այնտեղ հայկական կողմն ասաց՝ «այո», իսկ Ալիևն ասաց՝ «ոչ», և 10 նոր պահանջ առաջ քաշեց։ Իսկ ինչի՞ն էր «այո» ասել պաշտոնական Երևանը։ 2011–ին Կազանում «այո» էր ասվել մի քանի օր առաջ համանախագահների հայտարարության տեքստում ներկայացված 3 սկզբունքներին ու 6 տարրերին, ինչը ենթադրում էր ազատագրված 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Լաչինի միջանցք, խաղաղապահներ ու առանց կոնկրետ ժամկետի Արցախի ինքնորոշման հարցի որոշման հնարավորություն։ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ իրենք համաձայն կլինեն կարգավիճակի որոշման հանրաքվեին կամ կամարտահայտության պլեբիսցիտին անգամ 100 տարի հետո, և դրա դիմաց պատրաստ են տարածքային զիջումների։ Եվ նույնիսկ այդքանից հետո Ալիևն ասաց՝ «ոչ», քանզի նա պահանջում է ամբողջ Արցախը, այսինքն՝ 12 շրջան։ Կազանից հետո տեղի ունեցան տարատեսակ զարգացումներ, որոնց մեջ հանգրվանային էր 2016–ի ապրիլյան պատերազմը։ Դրան հաջորդեց Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի գործընթացը, ինչը դիվանագիտական առումով հայկական կողմի ձեռքում մահակ տվեց։ Այդ մահակը թույլ չէր տալիս Ադրբեջանին մարսել ապրիլյան արկածախնդրությունը, ինչպես նաև թույլ էր տալիս հայկական կողմին շունչ քաշել ու դուրս գալ 2009–2012թթ. տեղի ունեցած՝ մեզ համար ոչ բարենպաստ դիվանագիտական գործընթացներից։ Հետ դեպի Կազան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, Ալիևի հետ պատմական լիկբեզների ու բանակցությունների, Բոլթոնի հետ սիլի–բիլիների և անհայեցակարգ քայլերի արդյունքում պաշտոնական Բաքվին հաջողվեց փաստացի «ջրել» Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում տեղի ունեցած մահակ–համաձայնությունները, ինչպես նաև մարսել 2016–ի ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի վրա կիրառվող դիվանագիտական ճնշումները։ Փաշինյանը, ինչպես բոլոր մյուս հարցերում, այնպես էլ Արցախի հարցում չունի հայեցակարգային պատկերացում ու շեշտը դնում է ձևի վրա։ Ձևի հիմքում էլ նա դնում է տարբերվելու ձգտումը։ Կարևոր չէ, թե ինչով ու ինչպես է ուզում տարբերվել։ Իր համար կարևորը տարբերվելն է։ Օրիգինալ երևալը, ինչը նրան ու մեր երկրին հաճախ դնում է ծիծաղելի ու որպես կանոն՝ վատ վիճակի մեջ։ Արցախի հարցում էլ Փաշինյանը որդեգրեց տարբերվելու քաղաքականությունը։ Այդ տարբերվելու մոլուցքի արդյունքում նա նախկին իշխանություններին մեղադրեց «հողերը» հանձնելու մեջ՝ այդպիսով ինքզինքը դիրքավորելով որպես «հող չհանձնող»։ «Նախկին իշխանությունները, բացի հող հանձնելուց, այլ բանի շուրջ չեն բանակցել»,– հայտարարում էր Փաշինյանը հանրահավաքային հարթակից։ Նա նաև ասում էր, որ իր մոտեցումները տարբերվում են 3 նախագահների մոտեցումներից։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հիմա մտնում է մի բանակցային գործընթաց, որում ներառված է նաև իր ասած «հող հանձնելը»։ Փաշինյանն ընդամենը 10 ամիս կարողացավ պահել իր «հեղափոխական կուսությունը» և տարբերվելու հակվածությունը։ Հիմա նա բանակցելու է Ալիևի հետ՝ հիմքում ունենալով Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ (2009-2012թթ.) շրջանառվող բանակցային փաթեթը։ Եթե հիմա առաջնորդվենք փաշինյանական պարզունակ ու պոպուլիստական «հող հանձնելու» ձևակերպումներով, ապա նա Ստեփանակերտում իր համաձայնությունն է տվել՝ բանակցել նաև «հող հանձնելու» շուրջ։ Հիմա Փաշինյանը կա՛մ պետք է ընդունի, որ բանակցում է Ալիևի հետ Արցախի հարցով (թեև ասում էր, որ չի բանակցելու), և այդ բանակցությունը ներառում է նաև «հող հանձնելու» տարրը, և, հետևաբար, ինքը ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանությունից, կա՛մ պետք է հայտարարի, որ ինքը սխալվել է՝ հայտարարելով, որ նախորդ իշխանությունները միայն «հող հանձնելու» շուրջ են բանակցել, քանզի ինքը հիմա մտնում է 2009-2012թթ. հաստատված գործընթաց ու տեսնում, որ չկա «հող հանձնելու» մոտեցում։ Եթե Փաշինյանն ընդունում է, որ «հող հանձնելու» շուրջ չի բանակցում՝ մտնելով 2009-2012թթ. տեղի ունեցած գործընթացների տրամաբանության մեջ, ապա այդ դեպքում Փաշինյանը պետք է անպայման ներողություն խնդրի ՀՀԿ–ականներից ու անձամբ Սերժ Սարգսյանից, քանզի նրանց, ամբոխավարական նկատառումներից ելնելով, հանիրավի մեղադրել է «հող հանձնելու» մեջ ու փորձել այդպիսով «աչոկներ» հավաքել։ Մի խոսքով, Փաշինյանի «հեղափոխական կուսության» շրջանն ավարտվեց։ Մտնում ենք բանակցային տուրբուլենտության շրջան, որը եթե ավարտվի ռազմական գործողությունների վերսկսմամբ, ապա դրա թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը լինելու է անձամբ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանը, քանզի եթե հակառակորդը պատերազմ է սկսում, նշանակում է՝ դու տապալել ես պետականաշինության գործընթացն ու ձախողվել բանակցային սեղանի շուրջ։ Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am