Եթե սովորական կյանքում հնարավոր է իրար «ֆռռացնել», ապա միջազգային հարաբերություններում դա հնարավոր չէ. ankakh.com

Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների շուրջ Անկախ-ը զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ։ -Պարոն Մանուկյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Արցախյան հիմնահարցը։ Ըստ Ձեզ՝ նոր իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ի՞նչ դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերյալ և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այդ դիրքորոշման նկատմամբ։ -Իշխանափոխությունից հետո որոշ հայտարարություններ եղան իշխանական թևի կողմից, որ Ղարաբաղյան շարժման էջը փակվում է, բացվում է նոր էջ, նորը շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն էր և այլն և այլն։ Այդ բոլոր հայտարարությունները տպավորություն էին թողնում և կասկածներ էին առաջացնում, որ նոր իշխանություններն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում Ղարաբաղյան հարցի նկատմամբ, և որ դա անցյալից մնացած մի հարց է։ Բայց կամաց-կամաց իրավիճակը փոխվեց, և այստեղ մեծ նշանակություն ունեցավ այն, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում հասարակությունն ակտիվորեն բարձրացնում ու կարևորում է Արցախյան հիմնահարցը՝ իր նպաստավոր լուծման պայմաններով և այլն։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, այնտեղ արտահայտված մտքերը ցույց են տալիս, որ իշխանությունը վերցնում է պատասխանատվություն Ղարաբաղյան հարցի նկատմամբ, ինչը, իմ կարծիքով, ամենակարևորն է։ Իշխանության կատարած քայլերից ի՞նչն է ճիշտ, ի՞նչն է սխալ, ի՞նչ պետք է անել, դա ուրիշ հարց է, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները, մեր ժողովուրդը շարունակում է կրել պատասխանատվություն, ամենակարևոր փաստն է, որ կարելի է արձանագրել։ -Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ է քաշում Արցախյան կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, որին, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանեց հայտնի հայտարարությամբ։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ -Այս տարիների ընթացքում ես չեմ ճանաչելորևէ քաղաքական գործչի, որը չկարևորի Արցախի մասնակցությունը բանակցություններին։ Եվ պետք է ասեմ, որ նման փորձեր եղել են։ Ճիշտ է, բացահայտ չի հայտարարվել դրանց մասին, բայց փորձեր կատարվել են։ Ես հիմա այդ փորձերի մասին մանրամասն չխոսեմ, դրա մասին շատ լավ տեղյակ է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, կարող եք իրեն հարցնել։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Այն, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին ճիշտ է և շատ լավ մեզ համար, քննարկման ենթակա չէ։ Եթե դա ստացվի, մեծ հաղթանակ կլինի։ Հարցն ուրիշ տեղ է՝ հնարավո՞ր է դրան հասնել, թե՞ ոչ, և այդ ճանապարհին մենք ի՞նչ վտանգների միջով ենք անցնելու։ Նախևառաջ դա անհնարին է թվում, որովհետև, եթե Ադրբեջանը Արցախի հետ մտնի բանակցությունների մեջ, դա անուղղակորեն կնշանակի, որ Ադրբեջանը այս կամ այն ձևով Արցախն ընդունում է որպես պետություն։ Այսինքն, Ադրբեջանն ամեն գնով կփորձի խուսափել դրանից։ Եվ քանի որ դա հասկանում են Մինսկի խմբի համանախագահները, իրենք դա համարում են խոչընդոտ հետագա բանակցություններում, և Մինսկի խմբի վերաբերմունքն արդեն փոխվում է մեր նկատմամբ, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը։ Այնպես որ այդ վտանգը կա, ընդհուպ բանակցային պրոցեսի դադարում կամ տեղափոխում այլ հարթակներ։ Նախորդ տարիների ընթացքում թվում էր, թե մենք անպտուղ բանակցություններ ենք վարում, բայց իրականում այդ բանակցությունները բավականին կարևոր էին։ Առաջինը՝ Արցախի անկախությունը համանախագահների կողմից արդեն ընկալվում է իբրև իրողություն։ Երբ դու 20-30 տարի անկախ ես, որևէ մեկի մտքով չի անցնի, որ կարելի է մի գրչի հարվածով Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմի մեջ։ Այսինքն,այդ տեսակետից ժամանակն աշխատում էր մեր օգտին (գոնե այսքանով)։ Այն երեք սկզբունքները, որ դրված են բանակցությունների հիմքում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, իր ներքին հակասություններով հանդերձ մի բանաձև էր, որը, կարծում եմ, հարցի լուծման տեսանկյունից օգտակար էր մեզ համար, արտացոլում էր Արցախի կարգավիճակի հարցը՝ նպաստելով նաև նրան, որ պատերազմը չվերսկսվի։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների տարբերակին, ապա համոզված եմ, որ այն իր մեջ պարունակում է վտանգավոր դրույթներ և աշխատող չէ։ Այժմ բանակցությունները կարծես թե մտել են փակուղի։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի ժողովուրդը երբևէ չեն հրաժարվի Արցախի անկախությունից։ Այդ անկախությունը ձեռք է բերվել քաղաքական և ռազմական ծանր հաղթանակներով, արդեն տասնյակ տարիների իրականություն է, և դա հասկանում են նաև համանախագահող երկրները։ Մյուս կողմից էլ՝Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի Արցախի անկախությանը, այլ արդեն չի համաձայնում նաև Արցախի՝ անկախ լինելու իրավունքին։ Այդ դեպքում որտե՞ղ է հարցի լուծման բանալին։ Ադրբեջանը կարող է փորձել պատերազմի միջոցով վերականգնել իր վերահսկողությունը Արցախի նկատմամբ և ժամանակն օգտագործում էր պատերազմի նախապատրաստվելու համար՝ օգտվելով նավթից եկած գումարներից, ուժեղացնելով իր բանակը և իր ժողովրդին դաստիարակելով ռազմի և ատելության ոգով։ 2016 թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տասնյակ զոհեր տվեցինք, ցավալի կորուստներ ունեցանք, տեսանք բանակի որոշակի թերություններ, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը համոզվեց, որ մեր բանակը շարունակում է մնալ այն բանակը, որն իրեն հաղթեց, և որ ինքը չի կարողանալու այս պահին պատերազմի միջոցով հարցը լուծել։ Քառօրյա պատերազմը նաև նպաստեց, որ մեր բանակում բարեփոխումներ լինեն, և մեր բանակն էապես ուժեղացավ։ Հետագայում պատերազմը կանխելուհամար մեզ մնում է մի ճանապարհ՝ուժեղացնել մեր պետությունը, զարգացնել տնտեսությունը, ձեռք բերել դաշնակիցներ, չանել այնպիսի քայլեր, որ խոչընդոտում են մեր երկրի կտրուկ զարգացմանը, հասարակության մեջ համերաշխություն սերմանել, որպեսզի Ադրբեջանը երբևէ հավակնություն չունենա պատերազմի միջոցով հարցը լուծել։ Այդ դեպքում Ադրբեջան,ը ուզի թե չուզի, կգնա լուրջ բանակցությունների՝ համակերպվելով իրավիճակի հետ։ Խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ այն է, որ համանախագահող երկրներն իրենց վրա վերցնեն հարցի լուծումը ևդա պարտադրեն Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Բայց դա քիչ հավանական տարբերակ է։ -Ստացվում է, որ հարցի լուծում չկա։ Այդ դեպքում ի՞նչ խնդիր են լուծումբանակցությունները, պե՞տք է արդյոք շարունակել բանակցել։ -Կարծում եմ, որ մեր պետությունն ուժեղացնելով, համաշխարհային հայությանը Արցախի հիմնահարցի շուրջ համախմբելով, ինչպես համախմբված ենք Ցեղասպանության հարցի շուրջ՝ մենք պետք է գնանք առաջ՝ չդադարեցնելով բանակցությունները։ Սա մեզ համար միայն Արցախի հարց չէ, սա համազգային հարց է։ Բայց բանակցությունները պահանջում են նաև որոշակի փորձ, որոշակի հմտություններ։ Օրինակ, երբ ասվում է, որ դիմացինները կամ միջնորդները պետք է պարզաբանեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի իմաստն ու բովանդակությունը, դա դիվանագիտական տեսակետից վտանգավոր քայլ է։ Եթե երկու երկիր պայմանագիր են կնքում, և դրա մեջ կան անորոշություններ, դու չպետք է թողնես, որ դիմացինը կամ երրորդ կողմը պարզաբանի այդ անորոշությունները, այլ դու պետք է թելադրես քո՛ բացատրությունները։ Եթե դիմացինը տա իր բացատրությունը, հետո շատ դժվար կլինի դրա դեմ պայքարել։ Այդ անորոշությունն ինչ-որ իմաստով օգտակար է, և դու պետք է դա օգտագործես քո օգտին։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է կարողանանք նաև մեր արժանապատվությունը պահելով՝ անընդհատ խորացնել մեր հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության հետ։ Այդ տեսակետից, օրինակ, Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի դեպքերը բացասական ազդեցին մեր և Ռուսաստանի հարաբերությունների վրա։ Ինձ համար զարմանալի է, որ վիճաբանությունը Հայաստանում երբեմն գնում է այն հարցի շուրջ, թե սիրո՞ւմ ենք ռուսներին կամչենք սիրում, դեմոկրատակա՞ն երկիր է Ռուսաստանը, թե ոչ։ Ռուսաստանն այսօր շատ կարևոր դերակատար է, դու կարողացիր արժանապատվությամբ, առանց ստրկանալու,քո գիծն առաջ տանելով, բայց որպես դաշնակից նրան ընդունել։ Մենք ունենք համընկնող և հակասող շահեր Ռուսաստանի հետ, ինչը բնական է։ Նույնն էլ Միացյալ Նահանգների, Իրանի, ֆրանսիայի և մյուս երկրների դեպքում։ Այդ ամենը պահանջում է մեծ ճկունություն և հմտություններ, իսկ միջազգային ասպարեզում խոսքը խոսք է։ Եթե սովորական կյանքում հնարավոր է իրար «ֆռռացնել», ապա միջազգային հարաբերություններում դա հնարավոր չէ։ Պետք է լինել ճկուն, պետք է լինել համարձակ, բայց զգույշ, պահպանել ստատուս քվոն, ուժեղանալ և շարունակել բանակցությունները։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am