Պատրաստվեք. Օպերայի սրճարաններից հետո կանցնեն Օղակաձև այգուն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս դերասան ժամանակ հնչեցրած երգերը:

Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը:
Մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որեւէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետեւաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա: Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, եւ որոշում կկայացվի»: Իսկ մինչ այդ նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաեւ Օղակաձեւ զբոսայգում՝ այնտեղից եւս հանելով կառուցված, բայց եւ չգործող սրճարանները»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am