«Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում: Քաղաքացիների, որոնք «Հավելյալ արժեք» չեն ստեղծում: Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ` դրանից շահում է հայոց պետականությունը։ Օպտիմալացման քաղաքականությունը ինքնին բացասական երևույթ չէ: Զարգացած եվրոպական երկրներում նույնպես կարելի է հանդիպել օպտիմալացման, բայց վերջիններս դա անում են հաշվարկված, հաշվի առնելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները՝ խորհրդակցել դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը: Ցավալի է, որ օպտիմալացման գաղափարը կառույցի օպտիմալացումից տեղափոխվեց անձնական դաշտ՝ աստիճանաբար վերածվեց մարդու աշխատանքային և անձնական որակներին գնահատականներ տալուն՝ «նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»: Այստեղ խոսքը գնում է տասը հազար ՀՀ քաղաքացու մասին: Քաղաքացու, որ պետության և պետականության մի մասն են կազմում: Քաղաքացու, ում հանդեպ իշխանություններն ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ նրան հավաստիացրեցին, որ նա է այս երկրի տերը: Քաղաքացու, ում մասին պետք է հիշել ոչ միայն ընտրության ժամանակ քվե ակնակալելիս: Նրանց կյանքի որակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, պետք է վաստակել այդ քվեին արժանանալու իրավունքը: Ի վերջո իշխանությունները միայն սեփական թիմի և մերձավորների համար չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Եկեք արձանագրենք մի փաստ՝ խոսքը միայն տասը հազար մարդու մասին չէ, այլ տասը հազար ընտանիքի: Եվ այս ամենն ամենևին պոպուլիստական հայտարարություն չէ: Աղքատության հաղթահարման համար հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ, գործազրկություն» սկզբունքը: Հանրության տեսանկյունից այս ամենը կարող է հասկանալի և դուրեկան լինել, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան: Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ: Ոչ ճիշտ հաշվարկված քայլերը կարող են բերել սոցիալական լարվածության խորացմանն ու գործազրկության աճին, ինչն էլ կնպաստի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատմանը և դրանց կատարման արդյունավետության ռիսկերի ավելացմանը: Պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, հաշվարկների ու կանխատեսումների արդյունքում: Այդ հաշվարկները չպետք է պայմանավորված լինեն անհատական հատկանիշներով, այլ պետք է բխեն ոլորտի կարգավորման արդյունավետությունից: Եվ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի, ապա դա պետք է հաջորդի աշխատատեղեր ստեղծելուն ուղղված պետության հստակ և հավակնոտ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչելուն: Եվ հիմնավորումներից մեկը, որ այդ մարդկանց մի մասն իրավաբաններ և հաշվապահներ են և «էդ մարդիկ անգործ չեն մնա» կամ միգուցե ավելի լավ գործ գտնեն, խոսում է այն մասին, որ պետությունն իրեն ազատում է այս մարդկանց հանդեպ սոցիալական դրական պարտավորություններից: Իսկ ի՞նչ է արվել նրանց համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության իրագործման ուղղությամբ: Եթե ստեղծվեր այդպիսի հնարավարություն, այդ մարդիկ իրենք դուրս կգային պետական համակարգից: Ոչ ոք չի երազել հանրային ծառայողի ցածր աշխատավարձով աշխատանքի մասին, ինչ է՝ անունը չինովնիկ է: Բայց այս պահին այդ մարդիկ չունեն այլընտրանք, որովհետև չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ: Եվ ուրեմն տնտեսական արդյունավետության գնահատման հետ մեկտեղ լավ կլինի գնահատել այդ մարդկանց համար այլընտրանք ստեղծելու ուղղությամբ արված աշխատանքը: Ի վերջո խոսելուց բացի գործի անցնել է պետք»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի ազատվելը դիվերսանտի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների․ Հարութ Սասունյան Նիկո՛լ, դավա՛յ, Աշոտիկիդ հանձնի Ադրբեջանին, ու․․․ Նարե Սոսե (video) Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am