ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների գործով դատարանն այսօր լսել է Հովսեփ Սարգսյանին, ով 2016 թվականի հուլիսին աշխատել է ՊՊԾ գնդում որպես ոստիկան:
Ինչպես պատմել է` դեպքի օրը ծառայություն էր իրականացնում Ալեք Մանուկյան փողոցում: Առավոտյան ժամը 03․00-ի սահմաններում ռադիոկապի միջոցով տեղեկացել է, որ հարձակում է եղել գնդի վրա: Տուժողը կրակահերթ է լսել: Լսել է նաև, որ գոռում են` «Պառկե՛ք կկրակենք, պառկե՛ք, կսատկացնենք»:
«Կոնկրետ դուք ի՞նչ վնաս եք կրել»,- հարցրեց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը: Տուժողն ասաց. «Աստված մեծ էր, որ կրակոցները չկպան ինձ: Ես պատկերացնում եմ իմ ծնողների վիճակը: Կոնկրետ ես բարոյական վնաս չեմ կրել, նյութական վնաս էլ չեմ կրել»: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցրեց. «Դուք ձեզ ազգի դավաճան զգու՞մ եք»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ տուժողին վիրավորական արտահայտություն ուղղելու համար և 5 ժամով հեռացրեց դահլիճից:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը