Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը նույնպես Օպերայի տարածքում է:
«Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարաններն ամբողջությամբ ինքնակամ կառույցներ են, ուստի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ են։ Օպերայի հարակից շրջանում սրճարանների ապամոնտաժումը կատարվում է բարեկարգման նպատակով. «Անձնական կամ բիզնես նպատակներ պետք չէ փնտրել»»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ այնուամենայնիվ, ապամոնտաժումը սոցիալական խնդիրներ է պարունակում, իրենց դա չի մտահոգո՞ւ մ, որին վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. «Քաղաքային իշխանությունը չի կարող միայն սոցիալականի մասին մտածել։ Իհարկե, մենք մտածում ենք, անհանգիստ ենք, ծանուցել ենք եւ ժամանակ ենք տվել մարդկանց:Չենք կարող պատասխան տալ նախորդ իշխանությունների կողմից տրամադրված թույլատվությունների համար»։
Հարցին՝ ինչպես են ապամոնտաժելու սրճարանները սրճարանի սեփականատերերի եւ աշխատակիցների բողոքի ցույցի պայմաններում, որին ի պատասխան Վիկտոր Մնացականյանը նշեց. «Մենք մեր աշխատանքը կանենք, ոստիկանները՝ իրենց»։
Նա վերհիշեց իր դպրոցական տարիները եւ պնդեց՝ «այն ժամանակ այլ էր Երեւանը»։
«Թամանյանի նախագծած Երեւանում այս սրճարանները եղե՞լ են։ Պետք է հասկանալ հասարարական պահանջը, թե որն է առաջնային»,–նշեց նա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը