ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվե՞լ են բանակցությունները պատերազմով փոխարինելու մանդատ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության ֆոնին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ՝ նախաձեռնելով Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա լավ մեսիջ էր իր ձևի մեջ, բայց ցավոք կրկին կաղեց բովանդակային կողմը: Բանակցությո՞ւն, թե՞ պատերազմ Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ նա նպատակը շփոթում է միջոցի հետ և ձևին ավելի կարևոր տեղ տալիս, քան բովանդակությանը: «Խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: ... Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,-մասնավորապես նշել է վաչապետ Փաշինյանը: Նրա խոսքից բխում է, որ պաշտոնական Երևանը որպես գլխավոր նպատակ է դիտարկում Արցախի ներգրավվածությունը հակամարտության բանակցություններում: Դա միջին վիճակագրական քաղաքացու ականջի համար հաճելի ձևակերպում է, բայց բաց է մնում այն հարցը, որ եթե Ադրբեջանն ու միջնորդները չեն ընդունում Արցախի ներգրավման Երևանի մոտեցումը, ապա ո՞րն է լինելու դրանից հետո Փաշինյանի քայլը: Նա չի՞ մասնակցելու բանակցություններին: Բայց չէ՞ որ դա փակուղի է մտցնելու բանակցային գործընթացն ու մեծացնելու է պատերազմի հավանականությունը: Ընդ որում՝ Ադրբեջանն այդ դեպքում կունենա ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ իրավունք: Ինչ խոսք, պատերազմն էլ է հակամարտության կարգավորման սցենար, բայց ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվե՞լ են բանակցությունները պատերազմով փոխարինելու մանդատ: Իհարկե՝ ոչ: Մեկ այլ հարցադրում անենք Փաշինյանի հնչեցրած մոտեցման կապակցությամբ: Եթե Փաշինյանը չհասնի Արցախը բանակցային սեղանին նստեցնելու իր նպատակին, բայց ստիպված մասնակցի բանակցություններին, ապա դա չի՞ նշանակում, որ Փաշինյանը դրանից հետո կորցնելու է դեմքն ու կշիռը ինչպես ներհայաստանյան լսարանի, այնպես էլ դրսի մոտ: Հետևաբար՝ չի կարելի բանակցություններից առաջ մեկքայլանոց կոմբինացիա մտածել ու մանկական մատի ենթարկվել՝ սեփական նախաձեռնությամբ: Սրանք տարրական բաներ են, բայց, ցավոք, մենք այդ մակարդակի դիվանագիտություն ունենք այս փուլում: Ո՞րն է Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում Բանակցային գործընթացում շատ ավելի կարևոր է «ինչ», այլ ոչ թե «ինչպես» հարցի պատասխանը: Այսինքն՝ հայկական կողմը պետք է հստակեցնի իր սկզբունքներն ու նշի այն կարմիր գծերը, որոնցից մեկ միլիմետր անգամ հետ չի կանգնի՝ անկախ բանակցային մասնակիցների կազմից: Կարևորը ոչ թե բանակցության մասնակիցների կազմն է, այլ բանակցության արդյունքը: Ի դեպ, Հայաստանը ոչ թե պետք է բանակցային գործընթացում իր տեղն ու դերը նվազեցնի, այլ ձգտի տեղ բացել Արցախի համար ու նրա դերն ավելացնել, բայց ոչ Հայաստանի հաշվին: Ինչ մնում է պաշտոնական Երևանի դիրքորոշման բովանդակային կողմին, ապա Փաշինյանը կրկին խուսափեց այն ներկայացնելուց: «Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները»,-նշել է Փաշինյանը: Փաշինյանն ասում է, որ իր նպատակը լեզվակռիվը չէ, բայց դա զարմանալի մոտեցում է, քանզի հակամարտության բանակցությունը, ըստ էության, լեզվակռիվ է և բանակցելուց առաջ դու պետք է քո մեկնաբանությունը հրապարակավ ներկայացնես սկզբունքների ու 6 տարրերի շուրջ, այլ ոչ թե գնաս, տեղում հասկանաս, թե ով ինչպես է մեկնաբանում դրանք: Պարզ չէ՞ որ Ադրբեջանը Արցախին կարող է տալ լայն ինքնավարության կարգավիճակ, բայց իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայկական կողմը պետք է հիմա հրապարակավ հայտարարի, որ իր համար սկզբունքային է Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու այդ իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելը: Փաշինյանը հենց այսպիսի ձևակերպումներից է խուսափում, ինչն էլ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս: Հայ-ադրբեջանական բանակցությունները մեղր բաժանելու գործընթաց չեն: Ի վերջո, գործ ունենք թշնամի պետության հետ: Բանակցությունները, այո՛, լեզվակռիվ են, այն էլ՝ կոշտ: Բայց լեզվակռվից առաջ, այսպես ասած, խելքակռիվ պետք է լինի: Ուստի՝ բանակցությունից առաջ պետք է բովանդակային կետեր ու հստակ սկզբունքներ նշես, որպեսզի և՛ մեր հանրությունը, և՛ միջազգային հանրությունը, և՛ Ադրբեջանն իմանան, թե որոնք են այն սահմանագծերը, որոնցից հետ չի կանգնելու հայկական կողմը: «Ես արցախցի չեմ»-ը՝ խուսափողականություն Եվ այսպես, Փաշինյանը խուսափում է Արցախի հարցով իր առարկայական տեսակետները ներկայացնելուց: Դա երկու բան կարող է նշանակել: Կամ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու դիրքորոշում չհայտնելով՝ փորձում է պահել իր «հեղափոխական» կուսությունը, կամ էլ՝ Փաշինյանը պարզապես տեսակետ ու պատկերացում չունի, թե ինչպես է պետք կարգավորել հակամարտությունը և այդ իսկ պատճառով իր միակ մոտեցումն է դարձրել «Ես արցախցի չեմ, ինձ Արցախը չի ընտրել և ուրեմն ես չեմ կարող ներկայացնել Արցախը բանակցություններում» փակուղային տարբերակը: Թե ինչ զարգացումների է բերելու փաշինյանական այս դիրքորոշումը, դժվար չէ կռահել: 7or.am Հ.Գ.: Ուշագրավ է, որ Փաշինյանը ցանկություն է հայտնում մասնակցել Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործին: Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, մեր ժողովրդին բաժանել է սևի ու սպիտակի, նպաստել է ներքին թշնամանքի ձևավորմանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ: Փաստորեն:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am