«Փաշինյանը հայտարարեց,Ադրբեջանը կոշտ պատասխանեց,արդյունքում...».ինչ է բացահայտում քաղաքագետը

« ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության բովանդակության հետ կապված մի մասը մտահոգված է, մյուս մասը՝ ոչ։ Այս երկու ծայրահեղ կարծիքներն էլ օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը։Այս բանակցային գործընթացում դե ֆակտո այն գործողությունները, որոնք ընթացան Հայաստանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո, Մինսկի խմբի համանախագահները հասկացան, որ կա վտանգ, որ այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Քանի որ հունվարին Եվրոպայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ էության ինքը պետք է խոսի միայն բանակցային գործընթացի ձևաչափի հետ կապված։ Այս ամենին բավականին կոշտ պատասխանեց Ադրբեջանը։ Համանախագահները գիտակցեցին, եթե գործընթացներն այդպես շարունակվեն՝ կարող է բանակցությունները կանգ առնեն։ Որից հետո որոշեցին, որ պետք է հանդես գան հայտարարությամբ, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը    ասաց  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարարության բովանդակությանը։ «Այս հայտարարության բովանդակությունն այն էր, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից, այսինքն՝ այն մեսիջ էր պաշտոնական Երևանին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ կանգնի իր առաջարկից՝  բանակցությունների ձևաչափի փոփոխության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ համանախագահները կոչ արեցին Ադրբեջանին, որպեսզի նա դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով։Կարծում եմ՝ այստեղ որևէ արտառոց բան չկա այն իմաստով, որ ինքս չէի հավատում, որ հնարավոր կլիներ իրականացնել բանակցությունների ձևաչափի փոփոխություն, քանի որ երկար տարիներ է, ինչ նույն ձևաչափով են ընթացել բանակցությունները։ Հիշում ենք, որ մեծ հաշվով Ադրբեջանը դժգոհ էր այս բանակցային գործընթացից, քանի որ  մինչև 1997 թվականն այդ երկիրը գտնվում էր լավ վիճակում, և միջազգային հանրությունն Արցախը չէր դիտարկում Ադրբեջանի կազմից դուրս»,- շեշտեց քաղաքագետը։ Նա նաև նշեց, որ չի կիսում այն կարծիքները, թե Մինսկի խմբի հայտարարությունը մեծամասամբ ուղղված է Հայաստանի դեմ՝ նման բան չկա։ «Փաշինյանը պետք է գիտակցի, որ, եթե ստանձնել է երկրի ղեկավարի դերը, պետք է կարողանա վարել նաև այս բանակցությունները»,- շեշտեց քաղաքագետը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am