ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է YouTube-ի հայաֆիկացման հարցին` նշելով, որ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է: «Մեր բլոգերները, ովքեր հիմնական շահառուն են «Յութուբ»-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցել, թե խնդիրն ինչումն է: Աշխատանքային խումբ կստեղծենք և կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվելու ինֆորմացիոն այդ հնարավորությունից»:
Հարցին՝ հնարավո՞ր է հարկային դաշտ մտնեն նրանք, ովքեր գումար են ստանում այդ գործունեության արդյունքում, ասաց. «Կարծում եմ՝ այո: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է դա վերաբերում»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը