Նա հայրենիքի համար տվեց ամենաթանկը

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհանգտի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հերոսին վերջին հրաժեշտը տալու էին եկել մի խումբ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նրա ծառայակիցները, հարազատները, ընկերներն ու հարյուրավոր քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից Ռադիկ Սամոյանն ընդգծեց, որ Սասունը Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր: «Այսօր դժվար թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սասունը չէր ցանկանում լինել այն տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքը, Արցախը, որովհետև Սասուն գնալու ճանապարհն Արցախով է անցնում: Կեցցեն այն տղաները, ովքեր պահում են մեր սահմանները: Հազար ափսոս, որ երիտասարդներ են զոհվում, ափսոս, որ մենք այդպիսի զինվորներ ենք կորցնում:   Բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու համար զոհեր տալու համար, կարծում եմ, մենք չպետք է կախենք մեր գլուխները: Մի ժամանակ մենք էինք պաշտպանում, հիմա էլ մեր երեխաներն ու ժառանգներն են անում մեր կիսատ թողած գործը: Սասունն իր վրեժը լուծում էր, բայց դա անում էր՝ խաղաղություն ցանկանալով: Ոչ մի հայ ընտանիք պատերազմ չի ցանկանում, բայց մենք կարող ենք առ Աստված երդվել, եթե որևէ պահ լինի, որ ազգովի պետք է կանգնած լինենք, դա կլինի: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,­ նշեց Սամոյանը: Սասունի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության: «Նա Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Նա մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր, դրա համար էլ չհրաժարվեց զինվորական համազգեստից և շարունակեց ծառայությունը. հենց այդ հագուստով էլ զոհվեց»,­ ասաց Մկրտչյանը: Նա հավելեց, որ վերջին անգամ Սասունի հետ խոսել է ապրիլի 2­ին, առավոտյան ժամը 12:00-­ի սահմաններում: «Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,­ եզրափակեց նա: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն ընդգծեց, որ Սասունն արդեն 4 տարի է՝ ինչ ծառայում էր իրենց զորամասում և աչքի է ընկել միայն դրական կողմերով: «Նա կամավոր եկել է մեր զորամաս և ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Նա շատ ընկերասեր էր, պարտաճանաչ զինծառայող էր: Բազմաթիվ անգամներ խրախուսվել է հրամանատարության կողմից տարբեր տեսակի պատվոգրերով, արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով, ինչպես նաև մեդալներով»,­ ընդգծեց Դանիելյանը: Փոխգնդապետը շեշտեց, որ հայոց բանակում նրա նման զինծառայողներ շատ կան, ովքեր պատրաստ են շարունակել նրա գործը: «Ցավոք, այս Սասունը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ մնացած զինծառայողները նրա գործը կշարունակեն: Նա շատ մեծ հերոսություն է կատարել, որի հետևանքով ամենաթանկը՝ կյանքը տվել է հանուն հայրենիքի»,­ եզրափակեց Դանիելյանը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am