Միջազգային հանրությունը շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում. ԼՂՀ ԱԳՆ

Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցուցաբերում հարկ եղած հաստատակամությունը և շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ շարունակելու նման քաղաքականությունը: Ահա Ալիևը գալիս է Վաշինգտոն և հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտարարում է խաղաղությանն իր հավատարմության մասին, բայց, միաժամանակ, ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն է տալիս: Իսկ նրան, ի պատասխան, գովում են, որ հավատարիմ է խաղաղությանը: Այս մասին Meduza-ի թղթակից Իլյա Ազարին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է ինչպես Ղարաբաղի և Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում կայունության ամրապնդման առաջարկները, օրինակ՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառությունը, ինչը թույլ կտար նվազեցնել մահացությունների թիվը: Ադրբեջանը նպատակաուղղված ու շատ համառորեն իր երկրում ստեղծում է «թշնամու պաշտամունք», որը ոչ միայն Ղարաբաղի հանդեպ է տարածվում, այլև անգամ Սիբիրի կամ Ռուսաստանի կենտրոնում ապրող հայերի: Նրանք արդեն ծնվելու փաստով են համարվում ադրբեջանցի ժողովրդի թշնամի: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով անգամ խոստացել են դրոշ բարձրացնել Երևանում: Բոլորին վերջնականապես և միանշանակ հստակ է, թե ով է վերջին դեպքերի մեղավորը: Լրագրողի հարցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդրին ի՞նչ դիվանագիտական լուծում կա, Միրզոյանը պատասխանել է, որ «Ղարաբաղը պատկանում է Ղարաբաղի հայերին, որոնք 1991 թվականին ինքնորոշվել են: «Ի դեպ, այս տարի մենք հատկապես մեծ հանդիսավորությամբ ենք նշելու հանրապետության 25-ամյակը: Ղարաբաղի ճակատագիրը նրա ժողովրդի ձեռքում է, որն անկախ պետության ուղին ընտրեց, և մենք չենք պատրաստվում շեղվել այդ ուղուց: Կարծում եմ՝ Ադրբեջանը կհամակերպվի, եթե միջազգային հանրության կողմից հստակ և ճիշտ դիրքորոշում լինի այն մասին, որ անհնար է վերադառնալ անցյալ, և այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Դա մեզ դիվանագիտական աշխատանքի լայն դաշտ կտա, որպեսզի մենք՝ որպես Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացած երկու անկախ պետություններ, պարզ մեխանիզմ մշակենք միմյանց հարևանությամբ ապրելու համար: Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է ԱԳ նախարարը: ԼՂՀ արտգործնախարարի խոսքով՝ արտաքին թշնամու կերպարը օգտագործելը ներքին իշխանության ամրապնդման նպատակով, բնորոշ է բոլոր բռնապետերին ու ամբողջատիրական պետությունների ղեկավարներին: «Մեր բանակը ոգով ուժեղ է: Ոգին այն է, ինչ ունեն ղարաբաղցիները: Մեզանում նախորդ սրացումների ժամանակ էլ մարդիկ, որոնք կռվել են առաջին պատերազմի ժամանակ, ծեծում էին զինկոմիսարիատների դռները ռազմաճակատ գնալու համար: Իսկապես, Ղարաբաղում յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու է համարում հայրենիքի համար»,- ասում է նա:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am