ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ

ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, և ամեն ինչ կախված է երկու կողմերի ներուժից, ռեսուրսների և ցանկությունից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը` պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ հնարավորություններ է տեսնում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության խորացման հարցում, և այս առումով արդյոք կան խոչընդոտներ: «Ընդհանուր առմամբ, մեր գործունեության մակարդակը և նաև մեր հավակնությունները հենց այն մակարդակում են գտնվում, որ երկու կողմից էլ ցանկալի են համարվում: Երկու նախարարների հետ զրույցների ընթացքում ասացի, որ եթե ցանկություն արտահայտվի ավելին անելու, ապա եկե՛ք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները: Քննարկեցինք լրացուցիչ համագործակցության հնարավորությունները ՆԱՏՕ-ի, Հայաստանի և այլ գործընկերների միջև: Անհերքելի է՝ ՆԱՏՕ-ի առաքելությունները և գործողությունները զարգանում են և հնարավոր զարգացումներ կարող են լինել Հայաստանի՝ դրանց մասնակցության տեսանկյունից, բայց դա հարյուր տոկոսանոց Հայաստանի կողմից ընդունվելիք որոշումն է»,- պատասխանեց նա: Ապաթուրայը վերահաստատեց, որ ՆԱՏՕ-ն չի միջամտում հակամարտությունների հանգուցալուծմանը և միջադեպերին չի արձագանքում: Նա նշեց, որ սատարում են Մինսկի խմբի աշխատանքին, և ՆԱՏՕ-ն բացարձակապես պնդում է, որ այս հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարող է լուծվել: Ջեյմս Ապաթուրայը համաձայնեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի այն մտքի հետ, որ ՆԱՏՕ-ն փորձագիտական շրջանակներում է հայտնի: «Սա մի մարտահրավեր է, որի հետ բախվում ենք բոլոր երկրներում, այդ թվում՝ իմ երկրում»,- ասաց նա և նշեց, որ հաղորդակցության առավել արդյունավետության հասնելու մասին ինքը ևս մտածել է, և կարևորեց բացատրել, թե ինչ է անում ՆԱՏՕ-ն: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հաստատեց, որ Վրաստանում անցկացվելու են զորավարժություններ, բայց Հայաստանի մասնակցության վերաբերյալ պատասխան չուներ: Ինչ վերաբերում է կանանց մասնակցության վերաբերյալ Հայաստանի ծրագրերին, ապա նա նշեց, որ այս կառավարությունը գործողությունների ծրագիր է մշակել այդ նախաձեռնության համար: «Այսօր ինձ ներկայացված վիճակագրությունից ելնելով՝ Հայաստանը բավականին բարվոք վիճակում է արդեն այդ իմաստով, և իսկապես շոշափելի քայլեր են ձեռնարկվելու զինվորագրելու կանանց՝ դա անելով ավելի բարձր մակարդակով և ավելի ընդգրկուն»,- ասաց նա: Անդրադառնալով այս տարի անհատական գործողությունների գործունեության հինգերորդ ծրագրի ավարտվելուն և հարցին, թե ինչպես կգնահատի վեցերորդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները, նա ասաց, որ լիովին բավարարված են ծրագրի գործընթացով, և զբաղված են արդյունքների գնահատմամբ: «Մենք ուզում ենք երաշխավորել, որ այդ ծրագիրը կսևեռվի այն գերակայությունների վրա, որոնց շուրջ երկուստեք համաձայնության ենք եկել, և դա կբերի Հայաստանի համար շոշափելի արդյունքների»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությանը՝ եվրոպական միասնական բանակի հարցում, նա նշեց. «ՆԱՏՕ-ի վիճակը լավ է: Տարիներ շարունակ հայտարարել ենք, որ չենք սատարում անհարկի կրկնօրինակումները, քանի որ ռեսուրսները բավարար չեն լինի կրկնօրինակելու այն, ինչ արդեն արվում է ՆԱՏՕ-ի կողմից»: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի՝ Կենտրոնական Ասիայում շատ հետաքրքիր քաղաքական զարգացումներ են տեղի ունենում: «Քաղաքական անցումը Ուզբեկստանում հետաքրքիր զարգացումներ է բացում տարածաշրջանում, որոնք մենք սատարում ենք: Ես զգում եմ, որ զարգացումները մասամբ բերելու են Աֆղանստանում ավելի շատ ներգրավվածությանը, ինչը դրական զարգացում ենք համարում, իսկ անհերքելիորեն ցանկացած դրական քաղաքական զարգացում իր արձագանքները կստանա տարածաշրջանում»,- ասաց նա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am