«Կենտրոնական» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:
Նախկինում հրապարակումներ են եղել, որ «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը աշխատասենյակներ է ունեցել «Կենտրոնական» ավտոկայանում:
Ավտոկայանի ղեկավարությունը հայտնում է, որ որևէ պայմանագիր չի եղել Ռուբեն Կոստանյանի հետ:
Ըստ ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի՝ երեք փակ աշխատասենյակները ծառայել են որպես հյուրանոց՝ առանց պայմանագրի, որը պատկանում է Բոգո մականունով քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանին:
Կոստանյանի ընկերը՝ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Երկու սենյակներում էլ՝ հյուրանոցներում, պատահական մարդ չի կարա գա, համար վարձի, քնի, վեր կենա: Դա Վրաստանի գծում աշխատող վարորդների համար ա: Ինքը կոպիտ ասած, էս թաղի տղա ա եղել: Ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, կարող էր 90-ականներին փոխադրման գործունեություն ձեռնարկել, էս մարդն էլ կամաց-կամաց՝ օգտվելով հին ավտոկայարանի հնարավորություններից, աշխատեցրել է, պետությանը հարկ է տվել, մարդիկ է ունեցել»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը