Հրապարակը գրում է.
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով դատական նիստին այսօր դատավոր Սարգիս Երիցյանը մերժեց Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ իրեն բացարկ հայտնելու վերաբերյալ։
Նիստին չէր ներկայացել հենց միջնորդություն ներկայացնողը՝ Գեւորգ Գյոզալյանը։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 26-ին, ժամը 10։30-ին։
Նշենք, որ դեռ նախորդ նիստերին Գյոզալյանը եւս միջնորդություններ էր ներկայացրել, որոնք դատավոր Սարգիս Երիցյանի կողմից կրկին մերժվել էին։
Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված որոշ արտահայտությունների համար՝ պահանջելով հերքում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը