Ալիևյան ագրեսիայի հետ առերեսված

Տեղի ունեցավ, ինչի մասին վերջին տարիներին կանխատեսում էին. Ադրբեջանը դիմեց` ԼՂ խնդիրը «լուծելու» իր պատկերացրած միակ ճանապարհին` ռազմական ագրեսիային: Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններից հետո երկրների առաջնորդները, միջազգային կազմակերպությունները, միջնորդ պետությունները մեկը մյուսի հետևից կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց... Ունենք այն, ինչ ունենք: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արձագանքը չուշացավ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ: Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել», հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին զսպվածության կոչ է անում, քանի որ հակամարտության ռազմական լուծում չկա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. «Միացյալ Նահանգները ամենախիստ ձևով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»: «Մեր ցավակցություններն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարը: «Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի հետագա սրումից և խստորեն պահպանել հրադադարը: Անկայուն իրավիճակը տեղում ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անմիջապես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների մեջ մտնեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո», նշեց Քերրին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում շաբաթ երեկոյան տեղադրված հայտարարությունում Ֆրանսիայի նախագահը ընդգծում է, որ սրանք ամենալուրջ և մահաբեր իրադարձություններն են 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր, հիշեցնելով, որ այդ ժամանակ ղարաբաղյան հակամարտության հետևանքով արդեն շուրջ 30 հազար մարդ էր զոհվել։ Օլանդը կողմերին մեծագույն զսպվածության և հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում՝ շեշտելով իրավիճակի լիցքաթափման բացարձակ անհրաժեշտությունը։ «Չի կարող լինել բանակցայինից զատ այլ լուծում։ Հանրապետության նախագահը, ով 2014թ. հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հանձնառությունը՝ միտված ամենակարճ ժամկետներում խաղաղ կարգավորմանը», - ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն որքան հնարավոր է շուտ, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը ներկա պահին համարվում է նաև ԵԱՀԿ նախագահը. «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այդ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի վերադառնան Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներին, որի համանախագահներն իրենց աշխատանքի շրջանակներում օգտվում են իմ լիակատար աջակցությունից»: Այնուհետև հայտնի դարձավ, որ Շտայնմայերը ԼՂ-ի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: «ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով: Նա խստորեն մտահոգված է ստեղծված իրավիճակով, քանի որ հրադադարի խախտումները հասել են նոր որակական մակարդակի նախկին տարիների համեմատությամբ»,- նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում և քաղաքացիական անձանց կորուստների: ԵԽ մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը. «Սարսափած եմ և խորապես մտահոգված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում թշնամական գործողությունների աճով: Կոչ եմ անում կողմերին պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում երաշխավորված կյանքի իրավունքը և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու խաղաղ բանակցություններին: Սա մարդասիրական հրամայական է»: Թվիթերյան իր միկրոբլոգում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը գրել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումներով. «Կողմերը պետք է դադարեցնեն կրակը և կայունացնեն իրավիճակը»: Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսմամբ: Նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ցավում ենք մարդկային կյանքերի կորուստների համար և հորդորում ենք բոլորին զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության կիրառումից»: Ռուսաստանի կողմից մի քանի ժամերի ընթացքում մի քանի հայտարարություններ հրապարկվեցին: Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցները։ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտարարեց ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Ամեն ինչ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության ու իրավիճակի սրմանը»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարությունը մշտական շփման մեջ են Հայաստանի ղեկավարության հետ. «Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք տեղի ունեցած զինված բախման մասին ամբողջական, սպառիչ տեղեկատվություն։ Կարծում ենք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղ հակամարտության գոտու շփման գծում իրադարձությունների զարգացմանը, այնուհետև նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Գիշերվա իրադարձությունները կարող են բերել լայնամասշտաբ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն: Այս հարցով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. այն է՝ կրակի դադարեցում և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորում»: Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին. «Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին զսպվածության և իրավիճակն էլ ավելի բարդացնելուց խուսափելու կոչ ենք անում: Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները մտահոգիչ են»,– ասել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին: Ի պատասխան, Բաքվից ու Անկարայից հնչում են ռազմական գործողություններն արդարացնող հայտարարությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից շարունակական դժգոհություններ: Ահա, միջազգային հանրություն առերեսվեց աշխարհին արհամարհող ալիևյան ռեժիմի հետ: Ինչպես ասում են` եղավ այն, ինչի մասին վաղուց էինք զգուշացնում: Այսօր միջազգային հանրությունն «իր մաշկի վրա» է զգում, թե «քանի կոպեկ» արժեն կոչերը ալիևյան ռեժիմի համար: Թե ինչ հետևություններ կարվեն` իրենց խնդիրն է: Հայկական կողմն իր անելիքը գիտի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am