Նյարդերի պատերազմն ու պատերազմի նյարդը

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը ղարաբաղյան շփման գծում: Ադրբեջանական կողմը, հարձակում գործելով ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, կիրառում է ծանր հրետանի, տանկեր և ռազմական օդուժ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար, ընթանում են թեժ մարտեր: Երեկ տեղեկատվություն ստացվեց, որ հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Զուգահեռ տեղեկատվություն է ստացվում, որ հազարավոր երկրապահներ ԵԿՄ-ական մեկնում են առաջնագիծ, կամավորներ` դիմում են սահմանների պաշտպանությանը: Այսօր, սակայն, կարևոր է ամենագլխավոր հարցը` ինչո՞ւ այնուամենայնիվ Ալիևը գնաց պատերազմի վերսկսման ճանապարհով: Պատասխանը հստակ էր` նա չուներ այլ ճանապարհ, քանի որ վաղուց մերժել էր բանակցություններով, երկխոսությամբ ԼՂ խնդիրը կարգավորելու ուղին: Միջնորդ պետություններին ու առհասարակ ողջ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով` Ալիևը հաստատեց, որ այլ ելք, քան իր երկրի քաղաքացիների կյանքի գնով իր «պահանջները» բավարարելով: Այսօր էլ նա չի թաքցնում, որ չի վերադառնալու բանակցությունների սեղանին: Ադրբեջանի ղեկավարը նաև ասել է, թե հակված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, մտադիր չեն գնալ «բանակցությունների՝ հանուն բանակցությունների»: «Մենք չենք ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի մայրերը լաց լինեն իրենց մահացած որդիների համար: Բայց մենք պահանջում ենք մեր իրավունքները»,- ասել է Ալիևը: Նա հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերն «ամենակործանիչ հարվածներն են հասցրել հայկական զորքերին՝ 1994 թվականից ի վեր»: «Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը լավ դաս կլինի նրանց համար»,- գործակալության փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Ալիևն ու շարունակել՝ «Եթե հայ զինվորները չեն ուզում մահանալ, պետք է լքեն Ադրբեջանի հողը: Մենք չենք զավթում ուրիշի հողը»: Բաքվի մարտավարությունը պարզ է. ապրիլի 2-ին գրոհեցին` նպատակ ունենալով` «առաջընթաց» ապահովել, սակայն հետ շպրտվեցին` ելման դիրքեր: Արդեն երեք օր է հասարակությունը մղում է նյարդերի պայքար: Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հասարակությունը միահամուռ է` զգալով վտանգը, անկոտրում կամք է ցուցաբերում: Ժողովրդի մարտական ոգին բարձր է, բանակն իր բարձունքի վրա: Նյարդերի պայքարը, նյարդերի պատերազմը հնարավոր է բավական երկար տևի, դրան բոլորս պետք է պատրաստ լինենք: Իսկ պատերազմը սկսողները` երբեք չգիտեն, թե այն ինչպես կարող է ավարտվել: Ադրբեջանը նախորդ անգամ պատերազմ սկսելու արկածախնդրության հետևանքները զգացել է սեփական մաշկի վրա: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am