Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամադու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են
տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության
համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր:
Ըստ աղբյուրի՝ Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի
ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի
վայրում՝ տանից դուրս գալիս, բերման են ենթարկել սպանվածի որդուն՝ նույն
հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:
Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ՝ արնանման հետքերով: Քննիչը դանակները առգրավել է:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասել են. «Շոկի մեջ էինք, երբ
լսեցինք, որ տղան սպանել է հորը: Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է
դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է
Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ
ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը