Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Ըստ մամուլի՝ պատճառը թիկնազորով շրջելու հանգամանքն էր։Ճշտելու համար, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը, դիմեցինք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց. «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Մեր ճշգրտող հարցին՝ արդյոք պատճառը միայն դա՞ է, Ջանոյանն ասաց. «Տվյալ դեպքում մամուլում այդ մասին է խոսում»։
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իր նկատմամբ մահափորձ իրաըանացնողներին առեւանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: Սեպտեմբերին Ասատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Փաստինֆո
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը