«Մենք մեր երեխեքին թև ու թիկունք պետք է կանգնենք». ինչ մթնոլորտ է Արցախում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Ստեփանակերտի փողոցներում անսովոր եռուզեռ էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնածավալ գործողություններ էր սկսել հայ դիրքապահների ուղղությամբ: Ես եւ իմ գործընկերներից Արփինե Թովմասյանը ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9:30-ին ականատես եղանք, թե ինչպես էին Ստեփանակերտ քաղաքի փողոցներով տանկերը շտապում մարտական դիրքեր: Վաղ առավոտից Ստեփանակերտում դիրքեր գնացող տանկերի ճանապարհը կարգավորում էին ոստիկանները, իսկ փողոցում  հավաքված  քաղաքացիները, թեեւ արդեն տեղեկացված էին, որ ունենք կորցրած դիրքեր, սակայն խուճապի չէին մատնվել: Տղաները խումբ-խումբ Ստեփանակերտի հրապարակով անցնող տանկերին եւ զինված խմբերին «բացատրում» էին, թե թշնամին լավ առիթ տվեց ու հիմա կստանա արժանի պատասխանը. «Հաղթանակը միշտ էլ մերն է եղել»: Ու մինչ տարբեր լրատվական կայքերում տեղեկություններն էին տարածվում, թե սահմանին ինչ է կատարվում, հայկական կողմը քանի կորուստ ունի եւ ինչ դիրքեր է զիջել, ժամը 14:00-ի սահմաններում ԼՂՀ մի խումբ ազատամարտիկներ,  հավաքվելով ԼՂՀ ազատամարտիկների միության շենքի մոտ, անդամագրվում   էին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին սատար կանգնեն հայ զինվորին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Ալեքսանդր Հայրապետյանն ասաց.  «Ես պատրաստ եմ, որովհետեւ դիրքերում մեր երեխեքն են: Մենք մեր երեխեքին թեւ ու թիկունք պետք է կանգնենք: Նրանք այն արահետները չեն ճանաչում, որոնք մենք ենք ազատագրել: Պահը եկել է ու հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է, ու թուրքը ինչքան էլ թպրտա, կյանքում թուրք եղել է ու թուրք էլ կմնա: Ինքն այդքան պլոճիկ չունի, որ մեր սահմաններն անցնի, քանի կանք, անելու ենք»: Կամավորների կոքին 4-5 տարեկան երեխաներ էին կանգնած, որոնց ձեռքներին գունավոր մատիտներով տանկ ու ինքնաթիռ նկարած փոքրիկ պաստառներ կային, իսկ մեջտեղում՝ իրենց  ծնողները: Այսպիսով՝ ազատամարտիկները հերթագրվելուց հետո գնացին տուն՝  սպասելով համապատասխան զանգին, որ գնան սահման: Այդ ընթացքում Երեւան քաղաքից  եւ ՀՀ տարբեր մարզերից  Ստեփանակերտ էին գալիս հազարավոր կամավորներ եւ իրենց պատրաստակամությունը հայտնում սահման գնալու եւ հայ զինվորի կողքին կանգնելու: Հենց նույն ժամանակահատվածում Ստեփանակերտի հրապարակով անցնում էին շտապօգնության մեքենաները եւ հիվանդանոց էին տեղափոխում տարբեր շրջաններում վիրավորում ստացած զինվորներին եւ քաղաքացիներին: Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին մոտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց Երեւանից ժամանած լրագրողներին եւ  ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը: Ըստ ԼՂՀ նախագահի՝ իրադրությունը սահմանում լարված է, սակայն անկախ ամեն ինչից. «Արցախը մեր պատիվն ու արժանապատվությունն է, եւ ես ուզում եմ, որ իմանաք՝ մենք բարձր ենք պահում այդ պատիվը ամեն գնով ու ցանկացած իրավիճակում»: Նկատենք, որ ողջ գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակում շարունակվում էին զինվորագրման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-30 տարեկան տղաները, մարտական տրամադրված, նստում էին դիրքեր  մեկնող միկրոավտոբուսները եւ շտապում իրենց ընկերներին օգնության: Եւ այդպես մինչ օրս: Ազատամարտիկների միության շենքի առջեւ հերթը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ տղաներից մեկը՝ Արամայիս Հարությունյանը, որը Ստեփանակերտի հրապարակ էր եկել ընկերների հետ, ասաց, թե հակառակորդի այս գործողություններն իրենց համար ոչինչ են, քանի որ ծառայության ընթացքում ուսումնասիրելով թշնամուն՝ հասկացել են, որ շատ վախկոտ է. «Այստեղ բոլորս էլ ծառայած տղեք ենք ու լավ տիրապետում ենք մեր գործին: Այստեղ, առհասարակ, հավաքված բոլոր տղաները հստակ գիտեն, որ գնան դիրքեր, ինչ են անելու, ու մեր առջեւ ինչ առաջադրանք կա: Գիտեք՝ մենք մենակ չենք, քանի որ շատ ոգեւորիչ է, որ Երեւանից գալիս են երկրապահները, կամավորները, մեզ պես ջահել տղերքը, ինչը ավելի է մեզ ամուր դարձնում»: Անկախ ստեղծված իրավիճակից, սահմանից հասած տեղեկություններից եւ հայկական կողմի կորուստներից՝ արցախցի ոգին չի կոտրվում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am