Ադրբեջանում զորավարժություններն ապացուցում են այդ երկրի ֆաշիստական էությունը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանում լայնածավալ զորավարժությունների անցկացումը կրկին ապացուցում է, որ մենք գործ ունենք ֆաշիստական երկրի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանի ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տվել է Ադրբեջանում Զինուժի զորավարժությունների մասին հայտարարության մանրամասն գնահատականը: Բաբայանի խոսքերով՝ վերջին շրջանում, իսկապես, նկատվում էր լարվածության անկում Արցախի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում: «Այո, դա փաստ է, սակայն մենք պետք է դիտարկենք իրավիճակը ոչ միայն այդ տեսանկյունից: Մասնավորապես, հարցին պետք է վերաբերվել՝ ուսումնասիրելով՝ որքան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանը 2018 թվականին, ինչ ծավալներով եւ այլն: Բնականաբար, հայտարարված լայնածավալ զորավարժությունների թիրախը Արցախն է եւ Հայաստանը: Այսինքն՝ մենք իսկապես գործ ունենք ֆաշիստական եւ նացիստական երկրի հետ, որը չի հրաժարվել դավադիր, անմարդկային ծրագրերից: Մենք չենք պատրաստվում վախենալ, մենք կշարունակենք զարգացնել եւ ամրացնել մեր երկիրը, բարձրացնել մեր բանակի մարտունակությունը եւ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն: Հենց դա է նմանօրինակ ագրեսիայի հակազդման բանալին»,-նշել է Բաբայանը: Ի պատասխան հարցին՝ սպասվո՞ւմ է արդյոք միջազգային հանրության քննադատությունը լայնածավալ զորավարժությունների հետ կապված, Բաբայանը նշել է, որ Արցախում չեն ակնկալում քննադատություն միջազգային կառույցների կողմից. «Ցավոք, միջազգային հանրությունը լռում է այնպես, ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի մի շարք այլ նողկալի գործողությունների ժամանակ: Միջազգային հանրությունը, ինչ-ինչ պատճառներով, չի ցուցաբերում կոշտ վերաբերմունք պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Մի՞թե նրանք վտանգ չեն տեսնում, կամ գուցե պատճառն այդ կառույցների կոռումպացվածությունն է: Մենք հույս չենք դնում միջազգային կառույցների հայտարարությունների վրա, մեր հույսը բանակն է, որը մենք ուժեղացնում ենք»: Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարտի 11-ից 15-ը կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն շուրջ 10 հազար զինծառայողներ, շուրջ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 300 հրթիռահրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի շուրջ 20 միավոր: Վարժանքների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու եւ ռազմական խմբավորումներին ջախջախելու առաջադրանքներ, ինչպես նաեւ թշնամու պաշտպանության խորքում տեղակայված ռազմական եւ ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am