Մեզ համոզում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում արտագաղթ այլեւս չկա, անգամ գործ ունենք ներգաղթի հետ: Իսկ երբ ծանոթանում ենք ՌԴ ՆԳՆ հրապարակած տվյալներին, հասկանում ենք, որ ոչ միայն արտագաղթը չի կանգնել, այլ ՀՀ քաղաքացիները շարունակում են ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել:27 հազար 100 հայ 2018թ. Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Ավելի պատկերավոր լինելու համար ասենք, որ ՌԴ քաղաքացի են դարձել հայաստանյան երկու քաղաքի բնակիչներ:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45,3 հազար), տաջիկները (35,7 հազար)։
Հիմա համեմատեք Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի բնակչությունը Հայաստանի հետ եւ կհասկանաք իրավիճակի ամբողջ ողբերգականությունը:
Հետաքրքիրն այն է, որ ՌԴ քաղաքացիություն ստացածների մի մասը շարունակում է ապրել եւ աշխատել Հայաստանում: հարց է առաջանում, թե այս դեպքում, որն է ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու հիմնական պատճառը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմնական պատճառները երեքն են: Նրանք, ովքեր ձգտում են ՌԴ քաղաքացիության առաջին հերթին ձգտում են որդիներին ազատել զինվորական ծառայությունից, մտադիր են բարձր կենսաթոշակ ստանալ եւ հնարավորության դեպքում ավելի մրցունակ լինել ռուսաստանյան աշխատաշուկայում:Top-News.am
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը