«Թե ինչու Սորոսը Հայաստանում վերածվեց «բոբոյի»»

Աղասի Ենոքյանի հրապարակումը «Իմ նախկին բարեկամ Լեւոն Բարսեղյանը անդրադաձել է «168 ժամ» թերթում տպագրված իմ հոդվածին (նախկին եմ ասում, քանի որ երբ նա պայքարում էր խոսքի ազատության համար, ինձ համար շատ համակրելի էր, հիմա, երբ պայքարում է քֆուրի ազատության եւ իրենց անսխալականության համար, չեմ կարող ընդունել նրա հայացքները), որտեղ ես նշում եմ․ «ի վերջո՝ գաղտնիք չէ, որոշ սորոսականներ լրագրողների ու դիտորդների անվան տակ պարզապես մարդկանց փող են տվել միտինգներին մասնակցելու համար։» Այս տեղեկությունը ես վերցրել եմ մամուլից, ցանկության դեպքում նա կարող է այն ճշտել նաեւ Դանիել Իոանիսյանի ղեկավարած կառույցից եւ Բաց Հասարակության հիմնադրամից։ Եւ այստեղ ես որեւէ պրոբլեմ չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած շարժման առաջին օրերին իսկապես նրան անհրաժեշտ էր ցանկացած օժանդակություն, չեմ բացառում, որ հնարավորության դեպքում ես էլ նման կերպով նպաստեի։ Այլ հարց է, որ հետագայում այս «հեղափոխությունը» բացարձակ այլ ուղղությամբ գնաց, քան հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, բայց դա այլ խոսակցություն է։ Ինչ վերաբերվում է նրա նշած եւ իմ մյուս նախկին բարեկամ Արթուր Սաքունցի (ես Արթուրից նեղացել եմ, նրան բազմիցս խնդրեցի մնալ իրավապաշտպան դաշտում, չմտնել քաղաքական դաշտ, իրավապաշտպանները Հայաստանում շատ ավելի քիչ են քան քաղաքական գործիչները։ Հիմա ես եմ ստիպված երբեմն զբաղվում իրավապաշտպանությամբ) հրապարակած տեղեկատվությանը, որ իմ ղեկավարած Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն նույնպես այս հիմանդրամից գրանտ է ստացել, սա նույնպես գաղտնիք չէ, ու ես շատ շնորհակալ եմ Սորոսի հիմնադրամին, որ ինձ օժանդակեց Հայաստանի համար շատ կարեւոր այդ հետազոտությանը։ Ավելին, եթե ես վերլուծում եմ հիմնադրամի գործունեությունը, ուրեմն ակնհայտ է, որ ծանոթ եմ նրա աշխատանքային սկզբունքներին, քանի որ աշխատել եմ նրա հետ։ Զարմանալին ու ցավալին այլ հանգամանք է․ ողջ մեդիա տարածքը լցված է Սորոսին հայհոյող կամ սրբացնող հոդվածներով ու ստատուսներով։ Երբ փորձ ես անում հասկանալ ու մեկնաբանել երեւույթը, ապա կրկին արժանանում ես քննադատական վերաբերմունքի․ սա հասարակության բեւեռացվածության արդեն կործանիչ ախտանիշ է։ Ես ավելի շատ կանկալեի ավելի տեղեկացված մարդկանցից ավելի խորը վերլուծություն, թե ինչու Սորոսը Հայաստանում վերածվեց «բոբոյի», ցավոք թերթային ֆորմատը եւ հրատապությունը նման հնարավորություն ամբողջապես չեն ընձեռնում։ Միգուցե ավելին՝ կարելի է դուրս գալ սրբազան կովի պաշտամունքի ծծիսակարգից եւ փորձել հասկանալ, թե ինչու սիրո թավշյա հեղափոխությունը վերածվեց քֆուրի եւ ատելության խոսքի քարոզչության»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am