Հնարավոր է՝ ես էդպես էլ չլսեմ քո շնորհավորանքը, դու չես սիրում տոներ

Հնարավոր է՝ ես էդպես էլ չլսեմ քո շնորհավորանքը, դու չես սիրում տոներ, ես էլ։ Տեսնես ինչի՞ համար են տոները, երևի որ հավասարեցնեն ու համակարգված ձևով կնոջը «տեղավորեն» այդ տոնի մեջ։ Համաչափ ու հստակ ռիթմով տարին մի քանի անգամ կամ ամեն տարի շնորհավորեն․․․ Որ հավասարապես ու համաչափ մեծարեն ու կարևորեն կնոջը՝ կոնկրետ օրերին...գուցե... Բայց ախր կինը տեղով մեկ անհավասարություն է, անլուծելի անհավասարում։ Ամեն ինչն է իր մեջ անհամաչափ։ Անհավասար է ձախը՝ աջի նկատմամբ, մի ոտնաթաթը մյուսից․․․ տխրությունն անգամ անհամաչափ Է։ Արտասվում ու անզուսպ ծիծաղում է միևնույն ժամանակ, բարկանում ու նույն պահին էլ հոգ տանում, որ չնեղացնի, չխոցի։ Անհամաչափ է ԲԵՌԸ, որն օր օրի վերցնում է իր ուսերին կինն ու սկսում քայլել իր կյանքի ճանապարհով. հավաքում ուրիշների ցավն ու հոգսը, կորցրած սերերը, գետնին գցած կարեկցանքն ու երբեմն այդ ճանապարհին կորցնում է ինքն իրեն, որովհետև լողացող նավն ունի բեռի սահմանափակում, ու որպեսզի բոլորին «տեղ հասցնես» ճանապարհին «գցում ես» քո ունեցվածքը՝ քո ցանկությունները, պահանջները, նախասիրությունները կամ բարկությունները, ուրիշների համար բեռ- ի տեղ բացելու հարկ կա միշտ, որ Նավդ տեղ հասնի։ Դու չես սիրում տոներ, ես էլ։ Կինն աշխարհի հավասարակշռությունն է, բայց ինքն էդքան անհամաչափ ու անհավասար։ Սիրում է նրան, ով իրեն մերժում է, չի սիրում իրեն սիրողին, սիրում է բոլորին՝ բացի իրենից, ժամանակ ունի միշտ ու բոլորի համար, բացի ...իրենից))) Ես չեմ սիրում տոներ, նրանք «հավասարեցնում» ու պարտավորեցնում են տղամարդուն։ Իսկ ես կուզեի, որ յուրաքանչյուր կին միշտ լիներ ու մնար «անհավասար»՝ իր տարբերությամբ, բացառիկությամբ ու գաղտնիք մնալու հետաքրքրությամբ, որ արցունքների միջից ժպտացող կնոջից տղամարդը չվախենար, ոչինչ, որ չի հասկանում, այլ ուղղակի պինդ գրկեր ու անհամաչափ ուժով ու ջերմությամբ «բռներ» նուրբ, փխրուն, ու չգիտես ինչու աշխարհի բեռն իր ուսերին վերցրած կնոջը։ Դու չես սիրում տոներ, բայց ես կսպասեմ քո ժպիտին) շնորհավորանքը ոչ խոսքով է, ոչ էլ մանավանդ վիրտուալ ծաղիկներով։ Պինդ բռնած ձեռքն ու հասկացող ժպիտն ամենից մեծ շնորհավորանքն են։ Անհամաչափ ու աշխարհը հավասարակշռող Էակների տոնը շնորհավո՜ր։ Հ.Գ.Եթե սիրում ես կնոջը, կսիրես նաև այն տոնը, որ նրա համար է, մասին ու հանուն։ Այնպես որ, այնուամենայնիվ, ես կսպասեմ շնորհավորանքիդ։ Գրել է Նազենի Հովհաննիսյանը

դիտվել է 188 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am