Պատերազմ՝ հանուն խաղաղության

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և խաղաղ բնակավայրերի վրա: Արդեն չորրորդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղը պատերազմում է ադրբեջանական ագրեսիայի դեմ: Արդեն չորրորդ օրն է՝ պատերազում է ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղը, այլև՝ ողջ հայ ժողովուրդը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ այն, ինչից վախենում էինք բոլորս տարիներ շարունակ, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Իսկ վախենում էինք նրանից, որ սոցիալական անարդարությունը, անհավասարությունը, հասարակությունը յուրայինների ու օտարների բաժանելը և էլի շատ արատավոր երևույթներ մարդկանց հուսալքել են այնքան, որ անգամ պատերազմի վտանգը չէր կարող արթնացնել այն ոգին ու միասնականությունը, որի շնորհիվ 1994 թվականին արձանագրվել է հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ ճիշտ հակառակը. հասարակությունը` բոլոր խավերով ու շերտերով, ավելի շատ՝ լուռ, քան՝ ճոռոմ պաթոսով ցույց տվեց աննախադեպ համախմբվածություն` նույնքան անխոս պատասխանելով վերջին մեկ, երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթներին ու դրանց հեղինակներին: Անցած չորս օրերը մտածելու անսպառ նյութ պետք է դառնան, ու, հուսանք, կդառնան բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ գիտակցված կամ ոչ` հանցավոր գործողությամբ կամ հանցավոր անգործությամբ, հիմք էին տվել մտածելու ու վախենալու, որ մեր հասարակությունը զրկվել է անգամ արտաքին թշնամու ագրեսիայի դեպքում համախմբվելու ունակությունից: Անցած օրերին տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հայ ժողովուրդն իրականում ունի անպատկերացնելի ներքին պոտենցիալ, որ հասարակության համար կան անբեկանելի ու անառարկելի արժեքներ, հանուն որոնց՝ մարդիկ պատրաստ են զոհվել: Բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Ապրիլի 2-ի գիշերը տեղի ունցածը երկար ժամանակ դառնալու է ու պետք է դառնա ռազմական, քաղաքական, հասարակական քննարկումների առարկա: Ու շատ կարևոր է, որպեսզի ցանկացած նման քննարկման ու, որ ավելի կարևոր է` որոշումների կայացման ժամանակ բոլորը` իշխանություններն ու ընդդիմությունը, զինվորականներն ու մտավորականները, հիշեն հասարակական այս պոտենցիալի մասին: Որովհետև այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ ռազմական ագրեսիային, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ կատարվող ցանկացած ոտնձգության, այդ թվում՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական: Այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ զինված հակառակորդին, այլև՝ ժպտացող ու այդ ժպիտով հակառակորդին զինող «բարեկամին» ու «դաշնակցին»: Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ու անվտանգության միակ ու հուսալի աղբյուրը հայ ժողովուրդն է, որը, դժբախտաբար, հերթական անգամ իր լինելիությունն ապացուցելու համար ստիպված եղավ վճարել երիտասարդ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքով:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am