Բերեք մատների վրա բացատրեմ, թե քանի հատ մանիպուլյացիոն հնարք կիրառեց Աննա Հակոբյանը մեկ հարցազրույցում

Բերեք մատների վրա բացատրեմ, թե քանի հատ մանիպուլյացիոն հնարք կիրառեց Աննա Հակոբյանը մեկ հարցազրույցում։ Հիմնական շեշտը զգացմունքայնության ու սենտիմենտների վրա էր, թե բա՝ մարդուս համարյա չեմ տեսնում, գոնե ինքնաթիռում շփվենք։ Նախ, դա Աննա Հակոբյանի ու իր ամուսնու խնդիրն է, ոչ թե հասարակության, իսկ եթե դա այդ աստիճան անհաղթահարելի է, թող ամուսնուն հորդորի այլ աշխատանք ճարել, որի դեպքում ավելի շատ կտեսնեն իրար։ Հետո, սա մանիպուլյացիա է։ Աննա Հակոբյանն իր ամուսնուն տեսնում է պարբերաբար, միայն վերջին երկու շաբաթում առնվազն մի քանի հրապարակային դրվագ կա, երբ նրանք միասին թատրոն են գնացել, միտինգի են գնացել, էլ չասեմ այն մասին, որ Աննա Հակոբյանը Կառավարությունում կաբինետ ունի։ Շատ կներեք իհարկե, բայց դատելով այն բաց տեղեկտվությունը, որ կա դաշտում, իմ կինը երևի ավելի քիչ է տեսնում ինձ, քան Աննա Հակոբյանը։ Անցնենք առաջ ու անդրադառնանք ինքնաթիռի դատարկ աթոռի հանճարեղ թեզին։ Ես չեմ մանրանա ու չեմ ասի, որ եթե արարողակարգով առաջին տիկնոջ աց նախատեսված չէ, ապա Աննա Հակոբյանը ավելորդ էր ինքնաթիռում։ Քավ լիցի՝ այր ու կին՝ մի մարմին, բայց ոչ մի արարողակարգով ու ինքնաթիռում առկա առաջին տինոջ բազկաթոռի մասին լոլոյով չի կարելի բացատրել Մարիամ Փաշինյանի առկայությունը ինքնաթիռում։ Դա որևէ կերպ հիմնավորված ու արդարացված չէ։ Եթե փաստարկն այն է, որ դե միևնույն է ինքնաթիռում տեղ կար, ապա նշանակում է, որ տեղ կար ցանկացած քաղաքացու համար, ով չուներ վիզայի խնդիր, որովհետև Մարիամ Փաշինյանը որևէ հավելյալ արտոնություններ չունի այս տեսանկյունից, քան Փեփռուշյան Նունուֆարը ու Պողոսյան Պետրոսը։ Տենց ազատ տեղերով լիներ, ինչու է միայն աղջկան տանում, թող ողջ գերդաստանին հերթով վոյաժների տանի։ Հարցի ֆինանսական կողմին էլ անդրադառնանք։ Աննա Հակոբյանը հպարտ դեմքով հայտարարում է, որ բոլոր ուղևորությունները, բացի նախատեսված դեպքերից կատարվել են անձնական միջոցների հաշվին։ Նույնը հայտարարվում էր, երբ նույն Մարիամ Փաշինյանի տարեդարձի խնջույքի ֆինանսական կողմի մասին էր խոսքը, նույնը հայտարարվում է, երբ շոփինգի վերաբերյալ են հարցնում և այլն։ Սա շատ հարմար մարտավարություն է, առավել ևս, որ այս իշխանությունները, ըստ էության, պարալիզացրել են Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը ու մեծ հաշվով նոր իշխանությունները որևէ առումով թափանցիկ չեն ու հաշվետու չեն իրենց միջոցների հայտարարագրման հարցում։ Ես գիտեմ, որ Նիկոլն էլ, Աննան էլ որոշակի լեգալ եկամուտ ունեն, բայց ես եմ ու կասկածամիտ եմ, խնդրում եմ՝ ապացուցեք ինձ, որ ձեր լեգալ եկամուտները բավարար են, որ դուք չբոլորած տարում համ մի 5 անգամ անձնական միջոցներով վոյաժներ անեք, համ հյուրանոցների համարների համար վճարեք, համ շոփինգներ անեք, որոնց արգասիքները, մեղմ ասած, շատ հեռու են Աննա Հակոբյանի այյն հավաստիացումից, որ ցանկացած միջին խավի ներկայացուցչի համար մատչելի են, համ ծննդյան տարեդարձներ անեք, համ սնվեք, համ էլ մնացա առօրյա ծախսեր հոգաք։ Շարունակելով Աննա Հակոբյանի մանիպուլյացիաների թեման, հատուկ ուզում եմ սևեռել ուշադրություններդ նրա հարցազրույցի վերջին մասի վրա, երբ Աննա Հակոբյնը սկսեց լեռան քարոզ կարդալ մեդիաների վրա, գանգատվել ֆեյք նյուզից ու ոչ հիմնավոր քննադատությունից, օդում կախված լուրերից և այլն։ Որպեսզի մանիպուլյացիան պարզ լինի, ես անգամ չեմ անդրադառնա, որ ֆեյք նյուզեր ու օդում կախված խոսակցություններ հանրայնացնելու հարցում մեդիա դաշտի ցանկացած ներկայացուցիչ շատ հաց ու պանի պետք է ուտի, որպեսզի ոտք գցի Աննա Հակոբյանի ամուսնու ու իրենց ընտանեկան բիզնես հանդիսացող ՀԺ-ի հետ։ Կրկնում եմ, ես դրան չեմ անդրադառնում, եկեք մի անգամ էլ դիտենք հարցազրույցը ու հաշվենք, թե քանի անգամ է Աննա Հակոբյանը մեղադրանքներ ու ակնարկներ անում նախորդ իշխանություների մասին, որոնք լայաղ չի անում ամրագրել գեթ մեկ փաստով։ Տեսե՛ք, իրեն ձեռքից բռնացրել են արդեն տասնյակին մոտեցող դրվագների վրա, երբ առնվազն հարցեր են առաջանում այն աստիճան, որ ինքը ստիպված է դիմել իշխանության քարոզչամեքենայի լոկոմոտիվ Հանրայինին, էդ փաստերը ծփում են ֆեյսբուքում ու մամուլում, բայց ինքը անմեղ դեմքով գալիս ու սկսում է մեղադրել նախկիններին՝ չբերելով և ոչ մի փաստ, ոչ մի ապացույց և էդ ամեն ինչը համեմում, որ видите ли, ես էլ եմ լրագրող ու սրտացավ եմ, թե ինչ թույլ են մեր լրագրողները ու ինչ քխն է մեր մեդիա դաշտը։ Տիկին Հակոբյա՛ն, այդքան սրտացավ եք ֆեյքնյուզերով, մեդիա մանիպուլյացիաներով ու լրագրողական մակարդակով, ապա բարի եղեք ու սկսեք սրական օրինակ ծառայել ձեր մասով, եթե Ձեզ դիտարկենք որպես լրագրողական համայնքի ներկայացուցիչ, իսկ եթե Ձեզ դիտարկենք, որպես վարչապետի կին, ապա խորհուրդ եմ տալիս հաթաթաներ ու կներեք, բայց կռուտիտներ անելու փոխարեն, պարզապես մի քիչ զսպեք Ձեզ ու Ձեր ամբիցիաները և գոնե մնացեք Ձեր իսկ ու Ձեր ամուսնու գծած այն սահմաններում, որոնք առկա էին մինչև ձեր գերդաստանի իշխանության գալը։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am