«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը հեռացել է կուսակցությունից. մանրամասներ. 168.am

168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել օրերս՝ «Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցկացրած փակ համաժողովից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համախոհների կողմից 2015 թվականի ապրիլին հիմնադրված «ՔՊ» կուսակցության չորրորդ համաժողովին երիտասարդ կուսակցականներից մեկը տհաճ անակնկալ է մատուցել քաղաքական ուժի առաջնորդ Փաշինյանին ու կուսակիցներին: Ավելի քան 5 ժամ տևած համաժողովին ընթացքում, առնվազն 40 հին ու նոր կուսակցականների ելույթներից, երկար-բարակ ինքնագովեստի ճառերից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հարցրել է՝ ո՞վ է ուզում ելույթ ունենալ, ձեռք է բարձրացրել կապանցի կուսակցական մի երիտասարդ: Հրավիրվել է ամբիոն, բայց նա ձայնի իրավունք ստանալուց հետո կաշկանդվել ու որոշել է տեղից ելույթ ունենալ: Սկզբում ափսոսանք է հայտնել, որ, եթե վստահ լիներ՝ իր ձայնը լսելի կդառնա, մի լավ կպատրաստվեր, բայց այն, ինչ հայտարարել է երիտասարդը՝ առանց պատրաստվելու էլ կարողացել է զարմացնել ՔՊ-ականներին: Տիգրան անունով երիտասարդն անցյալ վաղակատար ձևաբայով է խոստովանել կուսակցության հանդեպ իր սիրո, հավատի ու ոգեշնչման մասին: Տիգրանը հուսահատ հիշել է, որ հավատում էր կուսակցության գաղափարներին՝ դեռ անցած տարի, ափսոսանքով հիշել է, թե ոնց էր սատարում հեղափոխությանն ու հռչակված սկզբունքներին, ոնց էր վարակում իր միջավայրի մարդկանց, որպեսզի միանային նախկին վարչակարգը տապալելու արշավին, պայքարեին հանուն Նոր Հայաստանի ձևավորման: Ու այս ամենի համար, ասել է, որ չի զղջացել, բայց ափսոսանք է հայտնել Տիգրանը, որ այսօր՝ համազգային շարժումից մեկ տարի անց, հակառակում է համոզվում, ցավով արձանագրել է, որ ինքն ու իր համախմբած մարդիկ հետհեղափոխական Հայաստանում գրեթե չեն տեսնում փոփոխություններ, և, որ շատ ու շատ դեպքերում ներկայիս իշխանավորները նույնիսկ կրկնում են հին բարքերը: Տիգրանն իր հիասթափությունն է հայտնել նաև Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տիրող մթնոլորտի վերաբերյալ, կարծիք է հայտնել՝ ասելով, որ իր հարազատ նորաստեղծ կուսակցության ներսում՝ իշխանական ուժ դառնալուց հետո, ինչ-որ ներքին խմորումներ են ընթանում, մարդիկ խմբավորվում են մի քանի անձանց շուրջ ու լուռ պայքարում են միմյանց դեմ, ինչը նա անազնիվ ու վտանգավոր է համարել: Տիգրանը համոզմունք է հայտնել, թե ՔՊ-ն իշխանափոխությունից առաջ և հետո որակապես փոփոխություն է կրել, ու, որ նեգատիվ երևույթները ոչ թե կանխվում, այլ հաճախ խրախուսվում են կուսակցության ներսում: Նա թվել է իր հիասթափությունների պատճառներն ու դրանցով պայմանավորված իր որոշման մասին է հայտնել՝ թե իբր ինքն ավելի լավն է, և, որ տեղ չունի այդ ամենում, ուստի որոշել է դադարեցնել կուսակցությանն իր անդամությունը: Երիտասարդ կապանցու անկեղծանալն անակնկալի է բերել կուսակիցներին, մեկը մյուսին տարակուսած հարց ու փորձ են արել երիտասարդի ով լինելու մասին, փորձել են պարզել կուսակցության շարքերը համալրելու նրա կապերը և այլ մանրամասներ: Իսկ Տիգրանն իր վրդովմունքը հայտնելուց հետո անմիջապես լքել է դահլիճը: Մեզ թեև հաջողվեց գտնել քառամյա պատմություն կերտած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջինը լքած ծիծեռնակին, նրա ով լինելը, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի պարզեինք որոշման իրական պատճառները: Հազիվ 30 տարեկան երիտասարդին, հնարավոր է, բաժին չի հասել հեղափոխությունից հետո կուսակցության նվաճած պետական ապարատի անթիվ-անհամար պաշտոններից մեկը, կամ գուցե նա հիասթափված է իր հասակակից նախարարների գոռոզանալուց: Միգուցե կապանցու հիասթափության ետևում հարազատ մարզի չլուծվող, անուշադրության արժանացած սոցիալական խնդիրներն են… պատճառները շատ կարող են լինել, բայց ամենից հավանականը, թերևս, երիտասարդի մոտ էյֆորիկ ապրումներից սթափ դատողությունների անցումային շրջանն է երևի: Մեզ հետ զրույցում կուսակցականներից շատերը կատարվածը փոքրիկ դրվագ էին համարում, խորհուրդ էին տալիս կարևորություն չտալ, խորացող ճեղքեր չփնտրել կուսակցության ներսում: Ավելին, այս շփումներից պարզ դարձավ, որ երկրի ղեկավարի կառավարած կուսակցության ներսում Տիգրանի ելույթին անդրադառնում են՝ որպես երևույթ, քննարկում են հանդուգն կուսակցի պահվածքը՝ համարձակության ու անհեռատես լինելու պրիզմայով, սակայն նրա ասածներից հետևություներ կարծես թե չեն անում: Երևի այն պատճառով, որ Տիգրանի զգացածն ու ընկալածը չեն զգում պաշտոնի հմայքը վայելելու ու փողի համը զգալու պատճառով: Ի դեպ, երիտասարդը հեղափոխությանը միացել է առաջին իսկ օրերից, երբ դեռ քչերն էին հավատում «քայլողներին»։ Նա Փաշինյանին ուղեկցել է առաջին իսկ օրերից։ Իսկ «քայլելը», նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ վաստակ է համարվում։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am