Պետք է առաջ գնանք, հաղթենք` հանուն խաղաղության

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի լույս 2-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բնակչությունն արթնացավ` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական գործողությունների վերսկսման լուրով: Արդեն չորրորդ օրն է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դաժան մարտեր են ընթանում: Այլևս ակնհայտ է, որ սա հրադադարի խախտման հերթական դեպքը չէ, որը որոշ ժամանակ անց դադարելու է: Թշնամին հայկական զինուժի դեմ պատերազմ է սկսել: Իսկ դա նշանակում է, որ մենք պարտադրված ենք հաղթել: Հաղթանակից բացի՝ ցանկացած ելք Հայաստան աշխարհի համար, մեր երկու պետությունների խաղաղության համար պարզապես չկա: Հաղթանակն իր հերթին պետք է արտահայտվի Ադրբեջանի տիրապետման տակ գտնվող պատմական հայկական հողերի մի մասի ազատագրմամբ: Ասել կուզի, եթե մինչ այս Ադրբեջանը պնդում էր, թե իբր Հայաստանն իր տարածքի 20 տոկոսն է խլել, ապա այդ թիվը պետք է դառնա 25-30 կամ ավելին: Սա միակ երաշխիքն է, որ հաջորդ տասը կամ քսան տարիներին թշնամին «պոչը կքաշի և կմտնի իր բունը»: Հայկական զինուժը ստիպված է թշնամուն պարտադրել, որ նա զինադադար մուրա, ինչպես 1994-ի մայիսին: Ավելին՝ նախորդ զինադադարի կնքումից անցել է 22 տարի, և Հայաստանի` հաղթողի հաղթաթուղթն անցած տարիների ընթացքում դիվանագիտական միջանցքներում մաշվել, գնացել է: Հայաստանի` հաղթող կողմի կարգավիճակը պետք է թարմացվի, և դա պետք է նշանավորվի նոր տարածքների ազատագրմամբ: Իհարկե, գիտակցում ենք, որ հաղթանակները տրվում են հայորդիների զոհողության գնով, այլընտրանք չկա, քանի որ երկարաժամկետ խաղախության հասնելու միակ ճանապարհը դա է»:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am