Շիրակի մարզպետարանում 2 պաշտոնյայի լիազորությունները դադարեցվել են: Խոսքը Քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Լեոնիդ Դավթյանի և նույն վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Էդիկ Սիմոնյանի մասին է: Նրանց աշխատանքային լիազորությունները դադարեցնելու որոշումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի դրույթով՝ այն է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը: Այդ տարիքը սահմանված է 66 տարին.
«Ես ոչ թե ազատվել եմ աշխատանքից, այլ դադարեցվել են իմ լիազորությունները: Իմ լիազորությունների դադարեցումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ, և դա բոլորովին կապ չունի մարզպետարաններում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների հետ»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալ Լեոնիդ Դավթյանը:
Նշենք, որ վարչության պետի տեղակալի և ճարտարապետաշինարարական բաժնի պետի պաշտոններն այժմ թափուր են:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը