«Մի քիչ քեզ տեսած պահի․․․»

Լրագրող Սևակ Հակոբյանը գրում է․ Ընդամենը երկու դիտարկում Վարչապետի տիկինը հայտարարում է, որ սեփական միջոցներով է գնացել շրջագայության, բացի այդ՝ ինքնաթիռը, միևնույն է, գնում էր։ Որոշներն էլ պաշտպանում են, թե բա՝ ինքնաթիռը դատարկ է գնում, էն մարդիկ իրենց գրպանից են փողը դրել, բա Սերժի ժամանակ որ գնում էին․․․ Սեփական միջոցներով գնալ նշանակում է չվերթի ծախսերը հոգալ սեփական գրպանից։ Գնալ հեծանիվով, ավտոմեքենայով, նավով, ուղղաթիռով, էլի ինչ-որ բանով, բայց վճարել դրա համար։ Եթե չես եղել պաշտոնական պատվիրակության կազմում, բայց ոտք ես դրել այդ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռ, ուրեմն գնում ես պետության հաշվին։ Ինչ վերաբերում է դատարկ գնալուն, ասեմ. դուք ժողովրդի ներկայացուցիչն եք, ինչպես հաճախ եք ասում` ժողովուրդն է ձեզ բերել, այնուհետև ընտրել, չեք ուզում, որ դատարկ նստարանների համար պետբյուջեից փող գնա, ու ստիպված գնում եք։ Այդ դեպքում առաջարկեմ այլ՝ ավելի ժողովրդական լուծում․ ասենք, թող ամեն արտասահմանյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը սեփական ուղիղ եթերում հայտարարի՝ հպա՛րտ քաղաքացի, էսինչ օրը գնում եմ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Բրյուսել, Նյու-Յորք․․․ ինքնաթիռում այսքան ազատ աթոռ կա, եկեք-տանեմ։ Գուցե մարդիկ կան, որ պետք է բուժման համար գնան, բայց ինքնաթիռի տոմսը թանկ է, ու չեն գնում, կան մարդիկ, որ ավտոբուսով են գնում, մարդիկ գնում են Վրաստան ու այնտեղից՝ նպատակակետը, քանի դարձյալ այստեղ թանկ է տոմսը։ Ուրեմն՝ այդ մարդկանցից նստացրեք վարչապետի ինքնաթիռ և թող «սեփական հաշվին» գնան։ Անվտանգության խնդիրնե՞ր կան, չենք կարծում, լուծելի է անկասկած։ Հիշո՞ւմ եք՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուց հետո, Ձեր տունը հատկացրիք կարիք ունեցող ընտանիքի, ամառանոցում էլ հյուրընկալեցիք մեծաթիվ աշակերտների, ծնողների։ Հազար ու մի հոգս ունեցող երկիր ենք, քննարկելու լիքը հարցեր կան, ու զարմանալի է, որ հիմա կարևոր թեմա է դարձել վարչապետի տիկնոջ ուղևորությունները։ Ինչո՞ւ է զարմանալի․ որովհետև նախորդ բոլոր ղեկավարների պարագայում նման դեպքեր չենք հիշում։ Պատճառը ոչ թե այն է, որ նրանք բավարար չափով ուշադրության կենտրոնում չեն եղել, այլ՝ որ չտեսություն չեն արել։ Ո՞վ է ասում, մի շրջագայեք, ամուսնու հետ մի շփվեք։ Սակայն եթե ձեզ թվում է միայն ձեր բարձրաստիճան ամուսինն է, որ զբաղված է, սխալվում եք, նախկինները ոչ պակաս են զբաղված եղել և տարիներով ընտանիքի հետ շփվել են փոքր դոզաներով։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցրեք, նույն պատմությունը կպատմեն, էլ չենք ասում՝ երկրի նախկին ղեկավարները։ Կարծես Հայաստանի նորօրյա առաջին դեմքերը հասկացել են, որ իրենց իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլև խիստ կարճաժամկետ է, տարվա եղանակների պես, ու որոշել են օգտվել ինչից հնարավոր է՝ առանց անհանգստանալու ծաղրի առարկա դառնալուց։ Այո, ծաղրի առարկա։ Ֆուտբոլի առաջնության օրերը հիշեք․ պետությունների ղեկավարների սեղանին միակ տիկինը Աննա Հակոբյանն էր, որը նշում է, թե ինքնաթիռից ֆոբիա ունի, ու մեծ լավություն է անում մեր ժողովրդին, որ իր դիրքի պատճառով գնում է․․․ շրջագայության։ Թևավոր խոսքն ասում է․ «Մի քիչ քեզ, տեսած պահի․․․»։  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am