Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց կոնֆլիկտի մեջ. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը տուժել էր Ադրբեջանի իշխանությունների հակաիրավական գործունեության հետեւանքով, ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում անցկացված համաժողովում՝ նվիրված հայատյացության խնդրին: Միջոցառումը կազմակերպել էին Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը, Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան եւ Թուֆենկյան հիմնադրամը: Ալեքսանդր Լապշինը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության հետ կապված անձնական փորձը: «Երբ Բաքվում ինձ դատում էին Ղարաբաղ այցելելու համար, ադրբեջանցի դատախազների գռեհիկ եւ վիրավորական հայտարարություններն ու դիտողությունները, զուգահեռներ էին առաջացնում ֆաշիստական Գերմանիայի եւ ժամանակակից Ադրբեջանի միջեւ եւ այլն»,- նշեց բլոգերը: Նա իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է իրավական օգնության Քիշնեւյան կոնվենցիայի որոշ սողանցքերը: Այս կոնվենցիայով թույլ է տրվում ցանկացած հետախուզվող անձի հանձնում բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Երկիրը, որին ուղարկվում է կալանավորման եւ հանձնելու մասին հարցումը, մեղադրանքների էությունն անգամ չի ստուգում: «Այս կոնվենցիան նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում վաղուց վերածվել է լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների հետապնդման գործիքի: Անկեղծ ասած՝ ես ոչ մի կապ չունեմ ղարաբաղյան հակամարտության հետ: Ես հայ չեմ, մենք բավականին խնդիրներ ունենք Իսրայելում, որտեղ անցկացրել եմ կյանքիս մեծ մասը: Սակայն, անկախ իմ ցանկությունից, Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց այս կոնֆլիկտի մեջ: Լինելով հրեա, որի ազգականներից շատերին Հոլոքոստի ժամանակ նացիստները սպանել են Լեհաստանում եւ Լիտվայում, ես որոշ զուգահեռներ եմ տեսնում ժամանակակից Ադրբեջանի եւ Երկրորդ աշխարհամարտի սկզբին նացիստական Գերմանիայի միջեւ: Ես նկատի ունեմ հայկական ծագմամբ մարդկանց հանդեպ ատելության քարոզչությունը, որն այսօր Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է: Փաստացի հայատյացությունը ադրբեջանական ռեժիմի գոյության եւ գոյատեւման հիմքն է, որը խեղդված է կոռուպցիայի եւ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ: Բաքվի բանտում հարցաքննությունների ժամանակ ադրբեջանցի քննիչները եւ դատախազները ահավոր բաներ էին ասում։ Վուղար Նասիբով եւ Քամալ Թալիբով անուններով գնդապետները քանիցս ասել են. «Հայոց ցեղասպանությունը հայերի գյուտն է։ Եթե իսկական ցեղասպանություն եղած լիներ, Ադրբեջանն այսօր Ղարաբաղի խնդիր չէր ունենա, քանի որ այսօր հայեր Ղարաբաղում ընդհանրապես չէին լինի»։ Մյուս քննիչներն ու ոստիկաններն անընդհատ վատ էին արտահայտվում հայ կանանց մասին՝ ասելով, որ հայ կանայք ի վիճակի չեն որեւէ բան անել՝ բացի մուսուլման տղամարդկանց ծառայելուց։ Մի քանի անգամ պաշտոնյաներն ինձ անվանել են «հայ մարմնավաճառ», որը ծառայում է կեղտոտ հայերին, եւ որոշ բանտապահներ ու ոստիկաններ վիրավորական բաներ էին ասում հրեաների մասին, օրինակ. «Ափսոս, որ Ադոլֆ Հիտլերը չոչնչացրեց քո տատերին ու պապերին, որպեսզի նրանք չկարողանային քո նմանին լույս աշխարհ բերել»։ Սա ոչ միայն հակասում է Քրեական օրենսգքրին ու բարոյականությանը, այլեւ իսլամին՝ կրոն, որը խաղաղության ու հանդուրժողության է կոչում։ Ագրեսիվ հայատյացության մի քանի օրինակ. գլխավոր դատախազի գրասենյակի՝ Ռուստամ Ուսուբովի անունից ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ բլոգում Լապշինն օգտագործում է «Արցախ» անվանումը, ինչը երկրի օրենքի խախտում է եւ կարող է դիտարկվել որպես անջատողականության բացահայտ կոչ։ Ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է իրեն վերադարձնել Ղարաբաղը, բայց բացահայտ հայտարարում է պաշտոնական փաստաթղթերում, որ հայերն իրավունք չունեն օգտագործելու մայրենի լեզուն եւ իրենց ավանդական աշխարհագրական անվանումները։ Օգտագործելով նաեւ Ղարաբաղ այցելող անմեղ զբոսաշրջիկների քրեական հետապնդումները՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են զրկել այդ տարածաշրջանի բնակիչներին արտաքին աշխարհի հետ ցանկացած շփումից։ Անցած ամսվա ընթացքում ես մի քանի պաշտոնական գրավոր նախազգուշացում եմ ստացել Իսրայելից եւ Ռուսաստանից։ Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհանգստացած է եւ զայրացած իմ ջանքերով՝ Ադրբեջանում ապօրինությունների հանդեպ ուշադրություն գրավելու առումով։ Նրանք երկու քրեական գործ են հարուցել, այս անգամ «պետության դեմ կոչերի» եւ «նախագահ Ալիեւին անձնապես վիրավորելու» վերաբերյալ։ Մեղադրանքները սարքվել են անհեթեթ ձեւով՝ հաշվի առնելով այն, որ ես ոչ մի ընդհանուր բան չունեմ ոչ Ադրբեջանի, ոչ նրա կառավարության հետ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չափից ավելի հեռու է ինձանից։ Իմ միակ նպատակը՝ պատժել հանցագործներին, որոնք փորձում էին սպանել ինձ, եւ պայքարել խոսքի ազատության համար։ Ցանկացած պարագայում, այս անգամ Իսրայելը, Ռուսաստանը եւ Եվրոպական միությունը լրիվ իմ կողմից են, եւ Ինտերպոլը նույնպես մատնանշել է, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝ այդ հարգարժան կազմակերպության կողմից իմ հանդեպ հետախուզում հայտարարելու, քննադատաբար կգնահատվի»,- ընդգծել է Ալեքսանդր Լապշինը։ Նրա գնահատմամբ՝ կոնֆերանսն անցել է հիանալի, բոլոր ելույթ ունեցողները պրոֆեսիոնալ են հանդես եկել։ «Ադրբեջանցիները զարմանալիորեն անգամ սադրանքներ չկազմակերպեցին (ինչպես սովորաբար անում են), բայց, համենայնդեպս, մենք դրան էլ էինք պատրաստ»,- նշել է բլոգերը։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am