Ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում Մոգերինին. Պարզաբանում են Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից

168 ժամը գրում է. Օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների արած որոշ դիտարկումներ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններով էին հանդես եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Դոնալդ Տուսկը մասնավորապես ասել էր, որ ստատուս-քվոյի պահպանումը չի կարող երկար շարունակվել, և անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Իր հերթին՝ Յոհանես Հանը ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե՝ «մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է», ասել էր․ «Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները»: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները քննարկվել էին նաև Փաշինյանի մյուս բարձրաստիճան հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում ՀՀ վարչապետը պնդում էր, թե բանակցային ձևաչափը պետք է վերականգնվի, և Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Ուշագրավ էին նաև Փաշինյան-Մոգերինի հանդիպման Ղարաբաղյան նրբերանգները: ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ կողմ է վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս հայտարարություններից հետո` մարտի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գոհունակություն էր հայտնել եվրահանձնակատարների հայտարարությունների առթիվ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները եվրոպացի պաշտոնյաների վերոնշյալ դիտարկումներին այլ մեկնաբանություններ են տալիս, հիմնավոր ենթադրություններ կան, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներն այս հայտարարություններով ըստ էության արձագանքում են ՀՀ վարչապետի այն պնդումներին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և այդ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի նախագահի հետ իրենց առաջիկա պաշտոնական հանդիպման ընթացքում: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը: Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից դիվանագիտական պատասխաններ տվեցին: «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Բոլորը կշահեն երկարատև խաղաղությունից, որը կօգնի հարավկովկասյան տարածաշրջանին իրացնել իր ողջ ներուժը»,- ասված է Եվրահանձնաժողովի պարզաբանման մեջ: Ուղարկված պատասխանում նաև նշվում է. «ԵՄ-ն այն համոզմանն է, որ կարևոր կլիներ, որպեսզի առաջիկայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեին բովանդակային քննարկումների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am