Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձեւության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նա կգա մարտի 9-ին:
Ժերար Վերթհայմերն առաջին անգամ է այցելում Հայաստան: Այցը, որը ճանաչողական բնույթ ունի, հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի պատմությանը, տեսարժան վայրերին ու պատմամշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ ուսումնասիրելու մեր երկրի թեթեւ արդյունաբերության ոլորտը, ներդրումային ներուժն ու համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ժերար եւ Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:
Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը