Ո՞ւր են այն բարեփոխումներ, որ պիտի շրջեն տնտեսության անիվը. Կառավարությունը դոփում է տեղում

168 ժամը գրում է.Տնտեսության զարգացումների և բարեփոխումների հետ կապված հասարակության սպասումներն իշխանափոխությունից հետո շարունակում են մնալ չարդարացված։ Չկա այն ակտիվությունը, որը պիտի պտտեր տնտեսության անիվը։ Հռչակած տնտեսական հեղափոխությունը առայժմ ընդամենը հայտարարություն է և ուրիշ ոչինչ։ Այդ ճանապարհին կառավարության քայլերը մնում են նույնքան աննկատ, ինչպես մինչ այդ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ոչ մի կերպ չի հաջողվում տնտեսությունը տեղից շարժել։ Որքան էլ ընդունենք, որ կառավարությանն աշխատելու ժամանակ պետք է տրվի, անհնար է ժխտել, որ գործընթացները Հայաստանում շատ դանդաղ են առաջ գնում։ Ժամանակն անցնում է, իսկ կառավարությունը շարունակում է դոփել տեղում։ Խորհրդարանական ընտրություններից անցել է երեք ամիս, սակայն մինչև հիմա քաղաքական իշխանությունը չի կարողանում նույնիսկ լիարժեք կառավարություն ձևավորվել։ Ու դեռ հայտնի չէ, թե դա երբ կլինի։ Մինչդեռ մեկ ամիս առաջ վարչապետը հավաստիացնում էր, որ կառավարության կառուցվածքը պատրաստ է։ Եթե պատրաստ է, ապա ինչո՞ւ չի հասնում խորհրդարան։ Պարզ է, որ այդպես չէ։ Ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ վարչապետը շտապել էր։ Կառավարության կառուցվածքի հետ կապված մտահոգություններն ու անորոշությունները շարունակում են պահպանվել։ Քաղաքական իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել։ Այնպես, ինչպես չի կողմնորոշվում մեկ այլ, տնտեսական հեղափոխության համար ոչ պակաս կարևոր համարվող նախաձեռնության հարցում։ Խոսքը Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին է։ Կառավարության ղեկավարը չի զլանում այս ու այնտեղ հայտարարել, թե պատրաստվում է Հայաստանում ստեղծել տնտեսական գործունեության համար նոր`  միկրոբիզնեսի դաշտ, որտեղ մարդիկ ազատված կլինեն հարկերից։ Բայց այդ դաշտը չկա ու չկա, որքան էլ դեռ մեծ հարց է, թե այն ընդհանրապես ինչ կարող է տալ միկրոբիզնեսի զարգացմանը։ Իշխանափոխության օրերից մինչև հիմա խոսվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների իրականացման մասին, բայց ամեն ինչ շարունակում է մնալ նույն տեղում։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ է ուզում։ Բյուջեի հնարավոր կորուստները ոչ մի կերպ չի հաջողվում հավասարակշռել տնտեսության այլ ոլորտների հաշվին։ Ինչին ձեռք են տալիս` աղմուկ է բարձրանում։ Ընդ որում, ոչ անտեղի։ Երբեմն առաջարկվող փոփոխություններն իրականում հիմնավորված չեն և կարող են լուրջ տնտեսական ու սոցիալական հետևանքներ առաջացնել։ Թերևս, դա էլ ստիպում է կառավարությանն անընդհատ փոխել մտադրությունները և նոր նախաձեռնություններով փորձել համալրել բյուջեի այն կորուստները, որոնք կարող են առաջանալ Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեպքում։ Բայց ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել։ Ի վերջո, պե՞տք է դուրս գալ այս շրջապտույտից, թե՞ ոչ։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով սկզիբ է դրվել մի գործընթացի, որի վերջը ոչ մի կերպ չի երևում։ Այսպես շարունակվելու դեպքում մինչև խորհրդարան հասնելը դրանից ոչինչ չի մնա։ Ինչքա՞ն կարելի է այս ամենը վերածել զավեշտի։ Կառավարությունը կարծես չի պատկերացնում, որ իր ֆունկցիան գործով զբաղվելն է, տնտեսություն զարգացնելը, և ոչ թե՝ թացն ու չորը իրար խառնելը, սրա-նրա աչքին լավամարդ երևալը, իր անգործության մեղքը ուրիշների վրա բարդելը։ Փոխարենը մտածելու կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու  մասին` անընդհատ մեղավորներ ենք փնտրում։ Այսքան ժամանակ ի՞նչ բարեփոխումներ է արել կառավարությունը, որոնք պիտի բերեն երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակի լավացմանը, մարդկանց ապրելու պայմանների բարելավմանը։ Ինչքա՞ն կարելի է ասել, Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, կամ մենաշնորհները վերացել են։ Ենթադրենք, թե իրականում այդպես է, բայց մի՞թե դրանով բոլոր հարցերը լուծվեցին։ Պետք է հասկանալ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարելով կամ մենաշնորհները արգելելով՝ տնտեսությունը չի զարգանում։ Ներդրումներ են պետք, որոնց համար հարկավոր է նպաստավոր միջավայր ստեղծել։ Իսկ նպաստավոր միջավայրը ոչ թե հայտարարություններով կամ խոստումներով, այլ կոնկրետ մեխանիզմներով են ձևավորում։ Այդ մեխանիզմները կան, հայտնի են ամբողջ աշխարհում, և ամենևին պետք չէ հեծանիվ հորինել տնտեսական կապիտալի հետաքրքրությունները գոնե ինչ-որ կերպ արթնացնելու համար։ Հույսերը, որ մեր հայրենակիցները հարենասիրական ձգտումներով գալու են և Հայաստանում ներդրումներ անեն, տնտեսություն զարգացնեն, անտեղի են։ Կապիտալը հայրենիք չի ճանաչում և գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում։ Արդյո՞ք այս ընթացքում կառավարությունն արել է իրենից կախված հնարավորը, որպեսզի կապիտալը Հայաստանում գոնե թե իրեն պաշտպանված զգա։ Այս հարցի պատասխանը միանշանակ է։ Դրա վկայություններից մեկն էլ ներդրումային այն վակուումն է, որն այսօր առկա է Հայաստանի տնտեսության մեջ։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետը այլևս չի էլ հիշում ներդրումային բում ապահովելու իր ոչ վաղեմի խոստումների մասին։ Հիմա էլ հույսը Եվրամիության վրա է: «Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ և հարթ կընթանան մեր բարեփոխումները»,- ասում է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետը։ Թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Որպես այդպիսին, ըստ էության, ոչինչ էլ Հայաստանում տեղի չի ունենում։ Եթե բարեփոխումն այն է, ինչ հիմա է արվում, ապա դրանից դժվար էլ թե  լուրջ արդյունքներ լինեն։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am