Ում հաշվին են արտասահմանյան այցերը եւ ինչու է միշտ ուղեկցում թիկնապահը. Աննա Հակոբյանը՝ աղմկոտ թեմայի մասին (տեսանյութ)

Հանրային հեռուստատեսության եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր: Աննա Հակոբյանը նախ պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:

Նա նշեց, որ այդ այցերը հաճախ լինում են ոչ իր նախաձեռնությամբ.
«Լինում է երբեմն, որ տեղի հայ համայնքն է ուզում տեսնել, հանդիպել ինձ հետ: Իհարկե, ավելի շատ ուզում են հանդիպել ամուսնուս հետ՝ որպես ՀՀ վարչապետի: Բայց շատ հաճախ նրա խիստ գրաֆիկի պատճառով հնարավոր չեն լինում այդ հանդիպումները եւ մարդիկ նախընտրում են հանդիպել ինձ հետ, իմանալ երկրի ներքին հարցերի, մեր ընտանիքի մասին: Ես չեմ կարող ասել՝ ֆինանսավորեք այդ հանդիպումները, գնեք տոմսերը:
Այցերը լինում են մի քանի տեսակի՝ լինում են պաշտոնականներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ֆոնդերի գոյությամբ պայմանավորված, որոնց ֆինանսավորումը տեղի է ունենում ֆոնդերի հաշվին, սփյուռքի հետ կապված, որոնք կրկին պետական բյուջեից են ֆինանսավորվում եւ անձնական այցերը, որոնք անձնական ծախսերով են ֆինանսավորվում ու եթե անձնական ծախսերով էլ չեն, հաստատ բյուջեի վրա բեռ չեն դառնում: Ես մի գաղտնիք բացեմ, ես ֆոբիա ունեմ ինքնաթիռներից, չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղեւորությունները»,-ասաց Աննա Հակոբյանը: Նա խոսեց նաեւ թիկնազորի մասին աղմուկից, պարզաբանեց, թե ինչու են իրեն հսկում, ինչու է մշտապես շրջում անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ անգամ արտասահմանյան ուղեւոորությունների ժամանակ: Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ դա սահմանված է օրենքով, կա իրեն կցված թիկնապահ, որն իրեն ուղեկցում է ամենուր, նաեւ շրջագայությունների ու այցերի ժամանակ, դա սահմանված է օրենքով եւ միանգամայն նորմալ է: Վարչապետի տիկինը նաեւ հավելեց, որ ինքն իրեն համարում է բավական անվախ կին եւ կարող է այդ թիկնապահի սահմանումը հանվել առհասարակ եւ նորից շրջանառվել երկրի հաջորդ ղեկավարի տիկնոջ ժամանակ: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի այցերի մասին աղմուկ բարձրացավ, երբ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցի ժամանակ նրան ուղեկցել են նաեւ Աննա Հակոբյանն ու իրենց ավագ դուստրը՝ Մարիամը: Վարչապետի տիկինն ավելի ուշ անդրադարձավ հրապարակումներին ու պարզաբանում տրվեց այն մասին, որ այցը եղել է անձնական միջոցներով, ոչ թե պետության հաշվին: Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am