«Ժամանակ»-ը գրում է.«Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ դրանք չեն կատարվում, որովհետև դեմ է Ադրբեջանը:
Հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչու է խոսում և հանդիպումների գնում, եթե Բաքուն չի կատարել պայմանավորվածությունները, Քոչարյանը պատասխանել է, որ ցանկացած հանդիպում լավ է, քան ռազմական գործողությունը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը շոշափվում է վաղուց: Ընդ որում, այստեղ օրակարգային դասավորության խաթարումներ նկատվել են ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ դեռևս հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո:
Մյուս կողմից, այս մասով հիմքեր կան իրավիճակը գնահատելու նաև հակառակ կողմից՝ մեխանիզմները դե յուրե ամրագրված չեն, քանի որ դեմ է Ադրբեջանը, սակայն դե ֆակտո դրանք գործում են հայկական առաջնագծի տեխնիկական հագեցման շնորհիվ, որով էապես բարձրացել է Հայաստանի թե՛ հետախուզական կարողությունների մակարդակը, թե՛ կանխարգելիչ գործողությունների: Մնում է հարցի քաղաքական կողմը՝ շարունակվո՞ւմ է ճնշումը Ադրբեջանի վրա այդ թեմայով, իրավականորեն մեխանիզմներն ամրագրելու համար, թե ոչ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը