Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը մերժեց Փաշինյանին
Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունների ձևաչափը չի կարող փոխվել։ Ինչքան էլ գոհունակություն արտահայտենք այն փաստի առթիվ, որ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է բանակցային գործընթաց Արցախի վերադարձով՝ պետք է նկատենք, որ պաշտոնական Երևանի հայտարարություններն այս առիթով ոչ կոնցեպտուալ բնույթ ունեն, ինչը որոշակի շփոթ է առաջացնում նաև միջազգային շրջանակներում։ Պատահական չէ, որ ԵՄ պաշտոնյաններն ու Փաշինյանն, ըստ էության, տարբեր լեզուներով էին խոսում բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխության մասին։ Երբ Հայաստանի այս կամ այն նախաձեռնությունը ԼՂ հարցում հում է լինում, դրանից անմիջապես օգտվում է Բաքուն՝ Երևանին մեղադրելով ապակոռուցողականության մեջ։ Դիվանագիտությունը սիրում է ոչ թե էմոցիաներ կամ բարձրագոչ հայտարաություններ, այլ առաջին հերթին՝ ռացիոնալություն»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը