«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։ Մարտի 11-ին կհայտարարվի մրցույթ նրա տեղի համար։ Եթե Հանրային ռադիոյի տնօրենի համար 30 թեկնածու է դիմել, ապա խորհրդի նախագահի համար հնարավոր է մի 20 դիմում լինի։ Արդեն իսկ հայտնի է, որ այս տեղի համար դիմելու է «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։
Հավակնորդների թվում են նաեւ հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, «Հայլուրի» նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը եւ ուրիշներ։ Մրցութային հանձնաժողովի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։
Ի դեպ, ռադիոյի տնօրենի մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի միայն խորհրդի նախագահի ընտրություններից հետո, մրցույթի վերջին փուլը կկայանա նրա մասնակցությամբ»:
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը