Փետրվարի 27-ին Ադրբեջանում 20 տարվա անազատության դատապարտված Կարեն Ղազարյանի գործով իրավաբանները պատրաստվում են նոր փաթեթ ներկայացնել ՄԻԵԴ:
«Մենք հիմնականում նշել էինք, որ այն մտահոգությունները, որն ունեինք դեռ հուլիսի 16-ին, որ անձը, ով գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանքի տակ, խախտվել է նրա ոչ միայն ազատության իրավունքը, այլև արդար դատաքննության իրավունքը, դա էլ տեղի ունեցավ: Այսինքն` այսօր սկսվել է դատավարություն, բայց Կարենին շարունակում են պահել բացարձակապես առանց անհաղորդակից արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաև ծնողների հետ: Իսկ սա նորմալ երևույթ չէ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել է իրավաբան Արա Ղազարյանը:
Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան էլ նշել է, որ Կարեն Ղազարյանը պետք էր Ալիևի վարչակարգին, որպեսզի խաղաքարտ ունենար իր երկու դիվերսանտների հետ փոխանակելու համար, որոնք դատված են Արցախում: «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև կարծում եմ, որ Ադրբեջանը նորից է փորձեր անելու սահմանից առևանգել մարդկանց: Ցավոք սրտի, այդ պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները փորձելու են շարունակել այնքան ժամանակ, մինչև իրենց ուզածին հասնեն: Պետք է լինել շատ ուշադիր»,- ասել է նա:
Իրավաբանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմին 350-ից ավելի անհատական գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, որոնք վերաբերում են Թալիշից տեղահանված բնակիչներին, նաև հայցեր կան կյանքին սպառնացող վտանգներին վերաբերող ու մեծաթիվ գույքային վնասները:
Վերջինն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի` 50 մլրդ դոլարի հայցին՝ հայտարարելով, որ դրա վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկություն չկա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը