Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնագրաքննություն՝ գրաքննության փոխարեն. չի կարելի ուրանալ կամ ժխտել, որ թավշյա հեղափոխությունից հետո ԶԼՄ-ներն ավելի ազատ են դարձել, համաենայնդեպս՝ իշխանության մակարդակով ճնշումներ չկան։ Այնուամենայնիվ՝ գործ ունենք պարադոքսի հետ․ շատերս ավելի կաշկանդված ենք գրելու առումով, քան՝ Սերժի ժամանակ։ Այս երևույթն էլ ունի իր բացատրությունը․ նոր իշխանության առաջին դեմքն ու այլ պաշտոնյաներ երկար տարիներ եղել են մեր շարքերում այսպես կոչված՝ «սվոյակներ» են։ Հիմա եթե ես գործող իշխանությանը նախկինի պես անկաշկանդ քննադատեմ, ասելու են՝
ա) նախանձ եմ, որ իրենք իշխանության մեջ են, ես՝ դրսում,
բ) անաղուհաց եմ, որովհետև չեմ գնահատում այն հացը, որ տարիներ շարունակ կերել եմ մարդկանց հետ, ովքեր այսօր իշխանության առաջին դեմքեր են։
Ու սրան գումարած՝ դառնալու եմ փողոցում ու սոցցանցերում դեռ ակտիվ լյումպենի հարձակումների թիրախը։ Քանի որ ես նախանձ չեմ ու գնահատում եմ աղուհացն ու նաև զահլա չունեմ լյումպենի հետ, ինքնագրաքննվում եմ՝ լռելով շատ բաների մասին, որոնք անհանդուրժելի էի համարում Սերժի իշխանության տարիներին ու չնկատելու եմ տալիս հետհեղափոխական Հայաստանում։ Ու իմ պես՝ շատերը․․․»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը