Անհաջող ճնշման փորձ. դատավոր Կարինե Պետրոսյանն ահազանգում է

Դատավոր Կարինե Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ` 06.03.2019 թվականին, ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել եմ փակ, գաղտնի ծրար, որը պարունակում էր տեղեկատվություն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իմ նկատմամբ: Քանի որ դատավորի կարգապահական վարույթի գաղտնիությունը պահպանելու պարտավորությունը դրված է վարույթ հարուցող մարմնի` տվյալ դեպքում ՀՀ Արդարադատության նախարարի վրա, ինձ իրավունք եմ վերապահում հարուցված վարույթի վերաբերյալ որոշ նկատառումներ կատարել: Մասնավորապես, ըստ 06.03.2019 թվականի 67-Ա որոշման` վարույթը հարուցվել է այն փաստի կապակցությամբ, թե իբր ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ` Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Նախ. ափսոսում եմ, որ ՀՀ Արդարադատության նախարարին ներքաշել են իմ և Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ և խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ: Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված են, գտնվում են արխիվացման փուլում և Սնանկության դատարանին փոխանցելու ենթակա չեն, դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին: Քանի որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդ ուղղված իմ ցանկացած դիմումին պատասխանել է ՀՀ Դատական դեպարտամենտը, ենթադրում եմ, որ տվյալ դեպքում ևս Դատական դեպարտամենտը գործել է ԲԴԽ-ի, իսկ ավելի կոնկրետ` լիազորությունները օրենքի ուժով դադարած անձի ուղղորդմամբ: Չէ որ ընդդեմ ԲԴԽ-ի հարուցված բազմաթվ հայցերի շրջանակներում սույն թվի ապրիլի 1-ին քննության առարկա է նաև վերը նշված անձի գործողությունների իրավաչափությունը: Նախարարի գործողությունը պայմանավորում եմ իրական տեղեկատվության բացակայությամբ, իսկ գործընթացի մյուս մասնակիցներին հորդորում եմ իզուր ջանք և ժամանակ չվատնել ճնշման նոր փորձեր ձեռնարկելու ուղղությամբ: Կհանդիպենք դատարանում»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am