Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառակորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 2:30-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ջոկատը մարտական շփման գծի հյուսիսային հատվածում Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղությամբ փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումների թիկունքը և թևերից գրոհել մարտական դիրքերը, սակայն հերթապահ ստորաբաժանումների զգոն հերթապահության կրման ու վճռական գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցումը կասեցվել է՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով հակառակորդին:   Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը նշեց, որ այդ գործողություններից հետո հակառակորդը ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք՝ լուսաբացին դիրքի դիմացի մատույցներով թողնելով շուրջ 30 դիակ:   «Հանդիպելով համառ դիմադրություն և կրելով խոշոր կորուստներ՝ ժամը 3-ից 4-ը հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել ՊԲ հերթապահ ստորաբաժանումների դիրքերի, ղեկավարման կետերի, մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ, ինչպես նաև Մեխակավան, Արա լեռ, Նոր Ճարտար, Մարտակերտ, Մատաղիս բնակավայրերի ուղղությամբ: Արձակելով կրակ ականանետներից, հրանոթներից, համազարկային կրակի համակարգերից՝ միայն մեկ ժամվա ընթացքում ռեակտիվ կրակի համազարկային համակարգերից արձակվել է շուրջ 1350 արկ»,- նշեց Առստամյանը:   Նրա ներկայացմամբ՝ նույն գիշերվա ընթացքում սկսած ժամը 4-ից հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները՝ զինտեխնիկայի կիրառմամբ, պատսպարվելով հրետանու կրակի ներքո, փորձել և գրոհել են մարտական դիրքերը Կազախլար-Նուզգեր, Շուքյուրբեյլի-Ֆիզուլի, Ալխալը-Ֆիզուլի, Կապանլի-Շոթլանլի, Շայլու-Մատաղիս և Գյուլիստան-Տոնաշեն ուղղություններով: Բոլոր ուղղություններով հակառակորդի գործողությունները կասեցվել են, բացառությամբ Կազախլար-Նուզգեր ուղղությունից, որտեղ նրան հաջողվել է մխրճվել և գրավել թվով 5 մարտական դիրքեր:   Կապանլի-Շոթլանլի ուղղությամբ հակառ կորդի մխրճված ստորաբաժանումները ջախջախվել են, նրանց կողմից գրավված թվով 3 մարտական դիրքերը վերականգնվել են: Այդ ուղղությամբ հակառակորդն ունեցել է զրահատեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ: Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց, որ ՊԲ ստորաբաժանումներն աստիճանաբար դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և անցել պաշտպանության: Միևնույն ժամանակ հերթապահ ստորաբաժանումներով, վարելով պաշտպանական մարտեր ու ապահովելով հիմնական ուժերի առաջխաղացումը, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը կիրառել է նաև բանակային ավիացիայի մարտական ուղղաթիռներ, որոնցից երկուսը պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից խոցվել են՝ մեկը Գյուլիստանի, մյուսը՝ Քարվենդի ուղղությամբ: Գնդապետի տեղեկացմամբ՝ Թափկարակոյունլու-Մատաղ իս ուղղությամբ, չբավարարվելով ունեցած անհաջող գործողություններից, հակառակորդը ժամը 8:00-ի սահմաններում կրկնակի հարձակման փորձեր է կատարել ևս 4 կմ դեպի արևելք ուղղությամբ:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am