Ռոբերտ Քոչարյանի գործով եւս երկու գանգատ է ուղարկվել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր՝ մարտի 7–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Ներկայացված գանգատներից մեկը վերաբերվում է երկրորդ նախագահի կալանքի ժամկետը երկարարցնելուն: Նշենք, որ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վճռաբեկ դատարնում։ Պաշտպանը նշեց, որ չեն սպասել Վճռաբեկի որոշմանը, քանի որ Վճռաբեկ դատարանն, ըստ նրա՝ արդյունավետ միջոց չէ։ Գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը: Ըստ Հայկ Ալումյանի՝ նիստի ընթացքում վարչապետի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչել։ 2019թ. փետրվարի 21–ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասել էր. «ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ»։ Նշենք, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: «Փաշինյանի հայտարարությունում խոշտանգման մասին խոսք չկա, բայց պարոն Փաշինյանը բացի այն, որ սպառնում է կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց դատել, ուղարկել պատիժը կրելու, այլեւ ըստ նրա՝ այդ անձանց պետք է խայտառակել, բարոյապես ոչնչացնել եւ ուղարկել բանտ»,–ասաց փաստաբանը՝ նկատելով, որ վարչապետը, բացի օրենքով նախատեսված միջոցներից, պատրաստվում է նաեւ օրենքով չնախատեսված եւ Կոնվենցիայով ուղղակիորեն չարգելված միջոցների դիմել։ Ըստ փաստաբանի՝ վարչապետը նկատի չունի այն մարդկանց, ովքեր մեղավոր են ճանաչված եւ պատիժ են կրում, այլ նրա խոսքն ուղղված է այն անձանց, ովքեր դեռ կասկածվում կամ մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ «Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի համար եւ երեւում է, որ Փաշինյանը ուղղորդում է քննությունը, հստակորեն կարող ենք եզրակացնել, որ այդ սպառնալիքը վերաբերվում է կամ առնվազն կարող է վերաբերվել պարոն Քոչարյանին»,–ասաց Ալումյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խումբը եւս երկու գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ։ Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am