Հողեր հանձնելն ինքնասպանության նման մի բան է․ Դավիթ Բաբայան

Արցախյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։ - Պարոն Բաբայան, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն՝ անկախության ճանաչման դիմաց Ադրբեջանին վերադարձնելով մի քանի շրջաններ։ Ինչպիսի՞ն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Զատուլինի այս խոսքերի առնչությամբ։ - Երբ խոսում են հեշտ տարբերակների մասին, սա մի քիչ նմանվում է հետևյալ իրավիճակին. միևնույն է, մարդու կյանքը մի օր վերջանում է. ի՞նչ կլինի, եթե վերցնենք և ուղղակի ինքնասպանություն գործենք և վերջացնենք։ Էլ ինչո՞ւ ենք տասնամյակներ տանջվում, տառապում, իմաստը ո՞րն է։ Հիմա նույնը սա է։ Ի՞նչ է նշանակում՝ ամենահեշտ տարբերակն այն է, որ հողերը հետ հանձնվեն։ Ինչի՞ համար է ամենահեշտ տարբերակը՝ հայ ժողովրդի կոտորածի՞։ Սա միանշանակ հայ ժողովրդի կոտորածի ամենահեշտ, արդյունավետ և Ադրբեջանի երազած տարբերակն է։ Երբ Արցախի անվտանգությունը թուլանա, վայրկյանական կարելի է ամեն ինչ լուծել, և սրանով տարածաշրջանում լրիվ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել։ Բայց մենք համաձայն չենք սրան։ Հարցը մեր ժողովրդի ապագայի մասին է։ Մեծն Անդրեյ Սախարովն ասել է. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ամբիցիայի հարց է. հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է»: Մենք չենք կարող թուլացնել մեր անվտանգությունը և սպասել Ադրբեջանի քմահաճույքներին։ - Պարոն Բաբայան, ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։ - Նախ, նշեմ, որ շատ լավ է, որ ռուս տարբեր քաղաքական գործիչներ ուզում են, որ հակամարտությունը խաղաղ լուծում ունենա։ Բայց հարցը նրանում է, որ ԵԱՏՄ-ն այնպիսի կենտրոնացված կառույց չէ, որ կարողանա այս հարցը կարգավորել։ Անգամ Խորհրդային միությունը չկարողացավ։ Այս պահի դրությամբ կարգավորման միակ տարբերակը սառեցումն է, այն ինչ կա, որովհետև թերևս որևէ ելք չկա։ Ադրբեջանցիներն ասում՝ Ղարաբաղն իրենցն է, ասում են՝ Շուշիում պետք է թեյ խմեն։ Մենք էլ ի՞նչ պետք է ասենք. պետք է ասենք՝ եկեք, թեյ խմեք, մեզ էլ ճանաչեք։ Մենք Շուշիում Ադրբեջանի դեսպանատան համար շենք կտրամադրենք, թող գան, ինչքան ուզում են՝ այնտեղ թեյ խմեն՝ որպես երկու անկախ պետությունների փոխհարաբերությունների դրսևորում։  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am