Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Lexus X470 մակնիշի 55 GX 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի մեղավոը եղել է Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վիրապ Առաքելյանը, ով իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 VZ 073 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Լևոն Ղարիբյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն Volkswagen-ի վարորդը փախուստի չի դիմել, կանգնել է, ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև 1-03 շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ու օպերատիվ ծառայություն, որի ժամանումից հետո Վ. Առաքելյանը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերություն, ու եթե Lexus-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և գրագետ ձևի չղեկավարեր ավտոմեքենան, ապա վթարն այլ ավարտ կունենար, չէր բացառվի, որ այն կավարտվեր ողբերգությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը