Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ մարտի 6-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցող կառավարության անդամները ժամանակավոր պաշտոնյաներ էին։
Իր տարածած հայտարարության մեջ պատգամավորը նշում է.
«Ազգային ժողովի քառօրյա նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամին մասնակցում էին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, մշակույթի նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։
Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Սահմանադրության 147-րդ հոդվածի սահմանմամբ՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Այսինքն՝ նախարարների ԺՊ-ները կառավարության անդամ չեն, հետևաբար չեն կարող մասնակցել խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանին։
Ըստ այդմ՝ ՀՀ վարչապետին և Ազգային ժողովի նախագահությանն առաջարկում եմ թույլ չտալ Սահմանադրության և սահմանադրական օրենքի խախտում ու կառավարության հարց ու պատասխանին խորհրդարանի ամբիոնին թույլ չտալ մոտենալ անձանց, ովքեր օրենքով լիազորված չեն պատասխանելու պատգամավորների հարցերին»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը