ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պարզաբանումներ է տվել CNN-­ի եթերում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը CNN-­ի ուղիղ եթերում խոսել է ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Արմենպրես»-­ը, վկայակոչելով CNN-­ին, հայտնում է, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ղարաբաղյան կողմի տեսակետը հայտնելու հնարավորություն է ստացել հեռուստալրագրող Բեկի Անդերսոնի հետ զրույցում: «Ինչպես հայտնի է, ապրիլի 2-­ի վաղ առավոտից սկսած ադրբեջանական ռազմական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը՝ մշտական կրակի տակ պահելով ղարաբաղա­ադրբեջանական շփման գիծը: Պետք է նշել, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է նաեւ ծանր զինտեխնիկա, օդուժ՝ չխուսափելով կրակի տակ պահել անգամ խաղաղ բնակչությամբ բնակեցված տարածքները»,­ ասել է Միրզոյանը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը CNN­ի եթերում նաեւ պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն պնդմանը, թե իբր ադրբեջանական կողմն ամենից շատն է հետաքրքրված խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու հարցում, սակայն միայն այն դիտանկյունից, ըստ որի ադրբեջանական տարածքները «բռնազավթման մեջ են»: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ տարածքների հարցում վաղուց արդեն որոշակիություն կա. «Դեռեւս 25 տարի առաջ ժողովուրդն իր խոսքն է ասել՝ քվեարկելով հանուն անկախության: Պաշտոնական Բաքուն չի կարող հաշվի չնստել այդ մարդկանց որոշման հետ՝ փորձելով ոչ միայն դիվանագիտական, այլեւ ռազմական ուղով հարցին լուծում տալ: Սա վտանգավոր զարգացման է տանում: Մենք հույս ունենք դիվանագիտական ուղով լուծում տալու հարցին, որը հնարավորություն կտա խաղաղ գոյակցելու տարածաշրջանում»: Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ զսպվածություն ցուցաբերելու կոչին, Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը շնորհակալ է ինչպես նախարար Լավրովին, այնպես էլ մյուս գործընկերներին՝ ի դեմս ԱՄՆ պետքարտուղարության, Ֆրանսիայի ԱԳՆ­ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության. «Ցավալի է, որ Ադրբեջանը ականջալուր չէ միջազգային հանրությանը: Ադրբեջանական կողմը շարունակում է ռազմական սադրանքների դիմել ընդդեմ ԼՂՀ ժողովրդի: Ի վերջո, եկել է ժամանակը հասկանալու, թե ով է իրական մեղավորն այս հակամարտության մեջ»:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am