Այս տեմպերով եթե շարունակվի, «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Լենա Նազարյանի «ֆիզիոլոգիական» բացահայտումներն ԱԺ-ում  Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին փայլատակել է իր շատերից տարբերվող գրագիտությամբ և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղել մի կին զինծառայողի վերաբերյալ, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում,իսկ պաշտպանության նախարարի պատասխանը լսելուց հետո էլ պարոն Տոնոյանին հիշեցրել է,որ «կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»... Վայ,ինչ լավ է,որ ԱԺ-ում կա տիկին Նազարյանը,ով իր կոլեգաներին մարդկանց ֆիզիոլոգիայից մանրամասներ է բացատրում և հիշեցնում է,որ կանայք,ի տարբերություն տղամարդկանց,երեխա ունենալու առանձնահատկություն ունեն...Ինչ լավ է,որ տիկին Նազրայանը դա ասաց,թե չէ այդ մասին ոչ ոք չգիտեր և չէր կռահում,հատկապես պաշտպանության նախարարը...Տիկին Նազարյանի այս բացահայտումից կարող եմ ենթադրել,որ նա մինչև հիմա այդ մասին չգիտեր...Ի՜նչ հայտնագործություն է արել ԱԺ փոխխոսնակը...Կարող է ազգովի սույն տիկնոջը ներկայացնենք Նոբելյան մրցանակի՝դարակազմիկ բացահայտման համար... Խորհուրդ կտամ տիկին Նազարյանին «Ո՞վ կարող է երեխա ունենալ...Կինը՞,թե տղամարդը՞» հարցն ուղղել «Ի՞նչ,Որտե՞ղ,Ե՞րբ» հեռուստախաղի մասնակիցներին և հուսալ,որ ինտելեկտուալների թիմը սխալ կպատասխանի... Իսկ եթե լուրջ՝սա արդեն խեղկատակություն է...Շատ տխուր է այս ԱԺ-ի պատկերը...Ինչպես կասեր նախկին գումարման ԱԺ-ների «դասականներից» մեկը՝ «Ախչիկ ջան,խոսել չգիտես,չխոսե՞լ էլ չգիտես...» Ես խորհուրդ կտամ լսել «դասականին» և լռել... Որքան կռահում եմ,նախկին «մաեստրո» Գալուստ Գրիգորիչի դափնիները հանգիստ չեն տալիս «մաեստրոուհի» Լենա Նազարյանը...Այս տեմպերով եթե շարունակվի,նա շատ կարճ ժամանակահատվածում կհասնի և կանցնի ԱԺ նախկին նախագահին և «գալուստիվիզմները» կփոխարինենք «լենանիզմներով»... Քանի որ տիկին Նազարյանը անցել է «տաֆտալոգիայի», նրան այդ իսկ ոճով հիշեցնեմ,որ ՀՀ հպարտ քաղաքացին գնտում է,որ «Լավ է ապրել կուշտ և առողջ,քան հիվանդ և սոված»...Հարգելի ԱԺ փոխխոսնակը,հուսամ, չի մոռացել,թե ինչու Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը.կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան և օրգանիզմների հնարավորութէյունների մասին գիտեն ՀՀ գրթե բոլոր չափահաս,և,նույնիսկ,շատ անչափահաս քաղաքացիները, իսկ այ «կուշտ և առողջ» ապրելու մասին մի փոքր էլ պետք է մտածի գործող իշխանությունը... Հ.Գ.Հավելեմ,որ որոշ ժամանակ առաջ սույն տիկինը իր ՔՊ-ական գործընկերների ճոխ հավելավճարները մեկնաբանելիս ուրիշ բան չհնարելով հայտարարել էր,որ վերջիններս իրենց և հարազատ շրջապատներին ինքնապարգևատրել են իներցիայով...

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am