Խրախուսանք արտադրողին, թե՞ խոչընդոտ կառուցապատողին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում կառավարության՝ տեղական ցեմենտ արտադրողների պաշտպանությանը միտված նախագիծը: Այս առնչությամբ, Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ի թիվս նախագծի հետ կապված բազում հարցադրումների՝օրենսդրական բացեր, սոցիալական ազդեցություն, թվային մանիպուլյացիա, գազի գնի բարձրացման ռիսկ, սպառողի շահերի պաշտպանություն ու ազատ մրցակցություն եւ այլն, ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել նախագծի ընդունման հնարավոր հետեւանքների վրա՝ հատկապես կառուցապատման եւ շինարարության ոլորտներում՝ հաշվի առնելով, որ շինարարության ոլորտը 2018թ.-ին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 6.8 %-ը: Կառուցապատողի վրա: Եթե ՀՀ շինարարական ընկերություններն արդեն կառուցապատման պայմանագիր են կնքել՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը, ապա դա նշանակում է, որ վերջիններս կամ փորձելու են պահել գները նույն մակարդակի վրա՝ իրենց շահույթի հաշվին, եթե չփորձեն հիմնավորեն, որ առկա է անհաղթահարելի ուժ, կամ էլ տեղի է ունենալու բնակարանների եւ շինությունների գների բարձրացում: Այս պարագայում գների բարձրացման վնասները կրելու են սպառողները, որոնք ունեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ: Կառուցապատողների շրջանում իրականացված հարցման միջոցով պարզել ենք, որ բազմաբնակարան շենքեր կառուցապատողների համար ցեմենտի գնի թանկացման արդյունքում վնասը կազմելու է շուրջ 50-100 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ երկարաժամկետ կտրվածքում կարող ենք բախվել մի խնդրի, որ բնական եւ բարոյական մաշվածության բնակֆոնդի մեծ հատված ունեցող մեր երկրում, որտեղ առկա է վերջինիս արդիականացման անհրաժեշտություն, ցեմենտի գների թանկացումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այդ գործընթացին: Սպառողի վրա: Դուրս մղելով ներմուծողներին տեղական շուկայից՝ ՀՀ տնային տնտեսությունները եւ իրավաբանական անձինք կառուցապատման աշխատանքների նոր պայմանագրեր կնքելիս կամ տնային տնտեսությունները՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, ավելի թանկ գին կվճարեն: Միանգամայն արդարացված համարելով կառավարության` տեղական արտադրողներին պաշտպանելու քայլը՝ այնուհանդերձ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հենց ցեմենտի արտադրությամբ սկիզբ դրել տվյալ գործընթացին: Ավելին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր, որ թուրքական «Պորտլանդ Մ 500» տեսակի ցեմենտի 1 տոննայի գինը կազմում է 42 դոլար, այն դեպքում, երբ Թուրքիայում գազի գինը ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ գազի գինը բարձր տեսակարար կշիռ ունի ցեմենտի ինքնարժեքի մեջ: Չէ՞ որ իրանական արտադրանքի նկատմամբ հայկական արտադրանքի անմրցունակության հիմնավորումը, ըստ տեղացի արտադրողների, իրանական գազի ցածր գինն է: Պատահական չէ, որ ցեմենտի նույն գործարանները նույնիսկ 90-ականներին տվյալ ժամանակահատվածի համար արդի տեխնոլոգիաների պարագայում կարողանում էին ցեմենտի վաճառքի ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել: Արդյոք տեղական արտադրության ցեմենտի բարձր գնի եւ մրցակցային չլինելու պատճառը գազի բարձր գի՞նն է, թե՞ տեղական արտադրությունը չարդիականացնելը: Ի վերջո, նույն հարցադրումն արեց նաեւ ՀՀ վարչապետը. «Համոզվա՞ծ եք, որ մեր ցեմենտ արտադրողները բոլոր միջոցները ձեռնարկում են ներդրում անելու համար, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն եւ իրենց միավոր արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն»:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am