Նոր փաթեթ՝ ուղղված բիզնես հիմնելու պայմանների թեթևացմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որն ուղղված է լինելու բիզնես հիմնելու և այն վարելու պայմանների թեթևացմանը: Գործող օրենսդրությունը և նորմատիվ ակտերը այնպիսին են, որ դա հնարավոր է անել բացառապես իշխանությունների թույլտվության դեպքում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
